Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Վերջին ստեղծագործությունը, որ ընթերցել եմ, Էդգար Կոստանդյանի «Կուկուն» էր. Լևս Դավթյանը վիրտուալ տիրույթից տեղափոխվում է գրքերի աշխարհ

LIFE
Life.panorama.am-ը  գրում է.
 
Life.panorama.am-ը նոր շարք է սկսում՝ վիրտուալ տիրույթից տեղափոխվում ենք գրքերի աշխարհ: Այսուհետ հետաքրքրվելու ենք, թե հայ հայտնիներն ի՞նչ գրքեր են նախընտրում, որ ստեղծագործություններն են նոր ընթացք տվել իրենց կյանքին, եւ որ հեղինակներն են իրենց առավել հասանելի:
 
Մեր շարքի առաջին զրուցակիցն է դերասան Լեւս Դավթյանը:
«Միշտ շ3ոթվում եմ, երբ ինձ հարցնում են, թե որ գիրքը, հեղինակին եւ անգամ ֆիլմը կառանձնացնես: Դրանք այնքան անսպառ են, որ չեմ կարող ասել, թե որն է ինձ համար ամենա ամենան, քանզի եթե սահմանափակեմ, ուրեմն էլ կարդալու բան չեմ ունենա»,- նշեց Լեւսը:
Դերասանի համար ինչպես առանձնացված գրքեր, այնպես էլ հերոսներ չկան, բայց այս հարցում նա ունի իր սկզբունքը.
«Ամեն անգամ, որեւէ ստեղծագործություն կարդալիս, ընտրում եմ մի կերպար ու պատկերացնում, թե ինչպես կմարմնավորեի նրան: Այդպես ավելի հետաքրքրությամբ եմ կարդում, նաեւ այդպիսով մասնագիտական երեւակայությունս եմ զարգացնում»,- ընդգծեց նա:
 
Զրույցի ընթացքում Լեւսը առանձնացրեց մի գիրք, որը հաճախ է ձեռքը վերցում.
«Մի գործ կա, որ եթե ոչ ամեն տարi, ապա գոնե երկու տարին մեկ անգամ ընթերցում եմ: Խոսքը Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործության մասին է: Առաջին անգամ այդ գիրքը կարդացել եմ բանակում՝ վրանի մեջ, մոմի լույսի տակ… հանճարեղ է»,- պատմեց նա:
 
Մասնագիտությունից ելնելով՝ Լեւս Դավթյանը վերջին տարիներին ավելի շատ պիեսներ է ընթերցում, որոնք եւս չցանկացավ առանձնացնել: Դերասանը առավել շատ արտասահմանյան գրականություն է նախընտրում, բայց հայկականը եւս աչքաթող չի անում:
Լեւս Դավթյանը մեզ հետ զրույցում նաեւ խորհուրդ տվեց պարտադիր ընթերցման շարքում ներառել հետեւյալ ստեղծագործությունները.
«Գրքերը շատ-շատ են, բայց դրանց շարքում ինձ համար կան մի քանիսը, որոնք պարտադիր ընթերցման համար են: Խորհուրդ կտամ բոլորին անպայման կարդալ Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը», «Երեք ընկերը», Էռնեստ Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը», Ստեփան Ցվեյգի «Անծանոթուհու նամակը, Ֆ. Դոստոեւսկու «Ապուշը», Պաուլո Կոելյոյի «Дьявол и сеньорита Прим»-ը, Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստան», «Ծերունին եւ ծովը», Շքեսպիրի «Լիր արքան», Ժան Պոլ Սարտերի «Ճանճերը», Անտոն Չեխովի «Բալենու այգին», Մարինա Ցվետաեւա, Չարլս Բուկովսկի, Շարլ Ազնավուր,  Սարոյանի, Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Վարդգես Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի բոլոր ստեղծագործությունները: Այսպես կարելի է անվերջ թվել: Կարծում եմ՝ աշխարհի բոլոր գրական ստեղծագործություններն էլ արժանի են ընթերցման, դրանցից ամեն մեկից կարելի է մի բան սովորել, կամ գոնե կարելի է լեզուն զարգացնել եւ գեղեցիկ խոսել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
 
Իսկ վերջում հարցին, թե ինչ գիրքը է այժմ դրված դերասանի սեղանին, պատասանեց.
«Չեմ խաբի ու կասեմ, որ այս պահին ստեղծագործական բուռն զբաղվածության պատճառով սեղանիս գիրք չկա, բայց վերջին ստեղծագործությունը, որ ընթերցել եմ երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանի «Կուկուն» էր: Ի դեպ՝ հիանալի նոր սերունդ ունենք, որոնք նոր խոսք են բերում հայ գրականություն, նրանք կարողանում են նոր շունչ ու նոր իմաստ հաղորդել եւ ստեղծել ապրող գործեր»:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors