Սպիտակ մազերի վաղաժամ հայտնվելու պատճառները
PHOTOՎաղ թե ուշ կանանց և տղամարդկանց մազերը ճերմակում են: Որպես կանոն դրանք հայտնվում են մեծ տարիքում, սակայն կարող են առաջանալ նաև միջինում: Հասկանանք դրա պատճաները և դրանց դեմ պայքարելու մեթոդները:
Առաջին հերթին, ճերմակ մազերը կարող են հայտնվել ժառանգական պատճառով: Եթե ձեր բարեկամների մոտ ճերմակ մազերն առաջին անգամ հայտնվել են 40 տարեկանում, ուրեմն հավանականությունը, որ ձեզ մոտ էլ այդպես կլինի մեծ է: Շատ հնարավոր է, որ սպիտակ մազերը ոչ թե սթրեսի արդյունք են, այլ հենց ժառանգականության:
Այդ դեպքում մազերը ներկելը խնդրից ազավելու ամենատարածված միջոցն է: Սակայն ոչ միշտ: Սովորաբար քիմիական նյութերի ազդեցությունն ավելի է թուլացնում մազերի կառուցվածքը և արագացնում գործընթացը: Ժառանգականությունը կարող է սպիտակ մազերի պատճառ լինել նաև 20 տարեկանում:
Երկրորդը, ճերմակ մազերը կարող են հայտնվել սխալ կեսնակերպից: Եթե դուք չարաշահում եք վնասակար սովորությունները՝ ալկոհոլոը, ծխախոտը, ապա դրանց հայտնվելու հավանականությունը մեծանում է: Դրան նպաստում են նաև հաճախակի սթրեսները, քրոնիկ անքնությունը, ինչպես նաև հիպովիտամինոզները:
Փորձեք ճիշտ սնվել, անպայման սպորտով զբաղվեք: Սննդակարգ մցրեք լոբազգիներ, ընկուզեղեն, ձկնեղեն, կաթնամթերք: Դրան զուգահեռ պետք է մազերը ճիշտ խնամել: Դա կօգնի մազերի առողջությունը երկար պահպանել:
Երրորդը, ճերմակ մազերը հայտնվում են առողջական խնդիրների պատճառով: Ավելի հաճախ խնդիրը վահանաձև գեղձի հետ է կապված: Կարող են նաև խնդիրներ լինել էնդոկրին համակարգի հետ: Այդ պատճառով անպայման դիմեք բժշկին՝ խնդիրը պարզելու համար: