Հայաստանի տասնյակ դպրոցներում այսօր վերջին զանգ չի հնչի. «Ժամանակ»
SOCIETY«Ժամանակ» թերթը գրում է.
«Այսօր հանրապետության 1400 դպրոցներում կհնչի վերջին զանգը: 2016-17 ուսումնական տարում հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտի 19.618 աշակերտ:
Նշենք, որ 2016 թվականին 12-րդ դասարանն ավարտել է 22.069 աշակերտ, ինչը նշանակում է, որ այս տարի էականորեն նվազել է շրջանավարտների թիվը: Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի, պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ բազմաթիվ համայնքներում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



