2016–ին կազմակերպվել է 593 համերգ, որոնց հասույթը գերազանցել է 110 միլիոնը
SOCIETYԸստ համերգային 19 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2016 թ. հանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 593 համերգին ներկա է եղել 194 հազար 200 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքի հրապարակումից:
Հանրապետության հազար բնակչի հաշվով հաճախումները կազմել են 64,9: Համերգներից ստացված հասույթը կազմել է 112 միլիոն 300 հազար դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 189 հազար 300 դրամ:
Արտերկրում կազմակերպված 43 համերգ–հյուրախաղերից 21–ը տեղի է ունեցել Եվրոպայում, 9–ը` ԱՊՀ երկրներում, 4–ը` Լիբանանում, 3–ական` Վրաստանում և Եգիպտոսում, 2–ը` Թուրքիայում և 1–ը` Արցախում:
Վիճակագրությունից տեղեկանում ենք, որ համերգային կազմակերպությունների մեծ մասը՝ 13–ը, գտնվում է Երևանում: Երեքական կազմակերպություն գործում են Լոռու և Շիրակի մարզերում: Նշված 19 կազմակերպություններից 13–ը գտնվում են Մշակույթի նախարարության ենթակայության տակ, իսկ 6–ը՝ բնակավայրերի:
593 համերգներից 425–ը կազմակերպության ուժերով են իրագործվել, իսկ այլ կազմակերպությունների հետ համատեղ, պայմանագրային հիմունքներով տեղի է ունեցել 168 համերգ: Նախորդ տարի հանրապետության տարածքում կազմակերպված 593 համերգներից միայն 26–ն են տեղի ունեցել գյուղական բնակավայրերում, 156–ը ունեցել են բարեգործական նպատակ, 36–ը պատվերով են կազմակերպվել, իսկ 137–ը եղել են ֆիլհարմոնիկ: Այդ 593 համերգներից 479–ը տեղի են ունեցել մայրաքաղաքում, 74–ը Լոռու, իսկ 40–ը Շիրակի մարզում: Ընդհանուր առմամբ Երևանում կազմակերպված համերգներին ներկա է եղել 138 հազարից ավելի հանդիսատես, Լոռու մարզում՝ 33 հազար 493, իսկ Շիրակում՝ 22 հազար 305:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



