Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Թրամփը նորից սադրում է չինական վիշապին

INTERNATIONAL NEWS
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական շրջանում է անընդհատ նշել, որ դեմոկրատները տանուլ են տվել ռազմավարական մրցակցությունը Ասիա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ Վաշինգտոնն այլևս չունի ավիակրային նավատորմի մենաշնորհ, իսկ չինացիներն ու ռուսները սկսել են ակտիվորեն նեղացնել նրա մանևրի հնարավորությունները: Թրամփին հունից հանել էր հատկապես 2013 թ. նոյեմբերի 23–ի, իր խոսքով՝ աղետը, երբ ՉԺՀ–ն հայտարարեց Հարավ–չինական ծովում հակաօդային պաշտպանության տարբերիչ գոտի ստեղծելու մասին, որը տարածվում էր վիճելի բոլոր կղզիների վրա:
 
Թե ինչ էր դա նշանակում՝ պարզ է. չինական զինված ուժերը կհարվածեին բոլոր օդանավերին, որոնք այդ գոտում հայտնվելիս չէին պատասխանի հարցումներին և չէին ենթարկվի հրամաններին։ Ավելին՝ այդ կողմերով անցնելու համար օտարերկրյա օդանավերը պետք է նախապես ՉԺՀ ԱԳՆ ուղարկեին թռիչքի պլանը, պատասխանեին ինքնության պարզման հարցումներին, օդանավի վրա ունենային հստակ տարբերանշաններ և այլն:
 
Այդ առիթով, ի դեպ, Ճապոնիան, Թայվանը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան մի շարք բողոքներ հղեցին Չինաստանին, սակայն, բոլոր մնացած հարևանների հետ մեկտեղ, շատ արագ տեղի տվին: Միայն ԱՄՆ–ը լուրջ անհանգստություն հայտնեց, երբ Պեկինը հայտարարեց, որ ապագայում չի բացառում նաև ջրերու՛մ տարբերիչ գոտիներ ձևավորելու հնարավորությունը, սակայն, ըստ էության դրա դեմ որևէ միջոց չձեռնարկեց, ինչն ահա Թրամփն ուզում է փոխել՝ ակնհայտորեն սադրանքի գնալով:
 
BBC–ի հաղորդմամբ՝ երեկ ամերիկյան Դյուի ռազմական հածանավը մտել է Հարավ–չինական ծով՝ Սփարթլի կամ Չյոնգշա կղզիների տարածք, որ Հարավ–չինական ծովի արևմուտքում են տեղակայված: Ի դեպ, այստեղ մշտական բնակչություն չկա. կան մի քանի նավահանգիստներ, 4 օդակայան, և կղզիներն էլ հիմնականում ձկնորսության համար են գործածվում: Չնայած իրենց փոքր չափերին (100 փոքր կղզիներից է կազմված, որոնց ընդհանուր տարածքը չի գերազանցում 5 կմ2–ն)՝, կղզիներն ունեն ռազմավարական նշանակություն, և այստեղ հասատված երկիրը փաստացի հայտարարում է իր հեգեմոնիայի մասին Հարավ–չինական ծովում: Բացի այդ էլ, ոչ պաշտոնական տվյալներով, կղզում նավթի ու գազի պաշարներ կան, որոնք դեռ ուսումնասիրման ու արդյունահանման կարիք ունեն:
 
1529–ին Սփարթլին Իսպանիային էր հանձնվել, 1898–ին անցել Ֆիլիպիններին, իսկ 1932–ին Չինաստանը դրանք անկախ հռչակեց: 1941–ին Ճապոնիան բռնազավթեց Սփրաթլին՝ այստեղ հաստատելով իր իշխանությունը մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը, հետո դրանց համար հակամարտեցին Ֆրանսիան ու Չինաստանը, արդեն 1958–ին Չինաստանը Սփրաթլին իր ջրային տարածքների ցանկում ընդգրկեց, իսկ 1987–ից սկսեց մշտական պարեկություն անել՝ մշտական կայանով: Տարիներ անց՝ 1995–ին, Չինաստանն ու Վիետնամը որոշեցին կղզիները համատեղ օգտագործել, սակայն, երբ 2005–ին Վիետնամը հայտարարեց սեփականատիրական հավակնությունների մասին, դուրս քշվեցին, և մինչև հիմա կղզիները վիճելի տարածք են համարվում նաև ԱՄՆ տեսանկյունից:
 
Հիմա թե ինչ է ուզում ապացուցել Վաշինգտոնն՝ այստեղ ռազմանավով մուտք գործելով, դեռ պարզ չէ: Պենտագոնն այս քայլը պաշտոնապես բացատրել է նավիգացիաների ազատության հաստատման անհրաժեշտությամբ, որին ընդդիմանում է Չինաստանը: Բայց հաստատապես կարելի է պնդել, որ Պեկինին դրդում են ռազմավարական սխալի, որից օգտվելով՝ կյանքի կկոչեն այն պլանը, որն, ըստ ամենայնի, արդեն իսկ դրված է Թրամփի սեղանին: Չի բացառվում, որ ԱՄՆ–ն այսպիսով փորձում է Չինաստանին թեքել Հյուսիսային Կորեայի հետ կապված սեփական պլանների կողմը և զրկել նրան մանևրելու հնարավորությունից:
 
Ամեն դեպքում Չինաստանն առայժմ միայն հայտարարել է ամերիկյան հածանավի՝ սեփական տարածքը լքելու պահանջի մասին: Եվ թե ում նյարդերն առաջինը տեղի կտան կամ տեղի կտան, թե ոչ, պարզ կդառնա առաջիկայում:
 
 
Գոհար Սիմոնյանը
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League