Պեսկովը դրական է գնահատել Պուտինի ու Ալիեւի բանակցությունները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի բանակցությունները դրական են ընթացել, քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ միջազգային խնդիրների առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շատ դրական բանակցություններ են եւ նախագահը (Պուտինը-խմբ) ավարտել է իր այցը Բաքու շատ դրական ու հաճելի տպավորություններով»,-հայտարարել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովը խոսքով, Բաքվում ռուս-ադրբեջանական բանակցությունները տեղի են ունեցել մի քանի ձեւաչափով. Սկզբում տեղի է ունեցել հանդիպում երկու երկրների ԱԳ նախարարների եւ արտաքին քաղաքական հարցերով օգնականների մասնակցությամբ, հետո պատվիրակությունների ձեւաչափով, եւ վերջապես նախագահների մակարդակով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



