Ֆաբրեգասը գերազանցեց Չավիի ռեկորդը
SPORTԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը դարձել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի կազմում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը, փոխանցում է Mister Chip-ը:
Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում Ֆաբրեգասի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը: Դա 28-ամյա կիսապաշտպանի 28-րդ գոլային փոխանցումն էր Իսպանիայի հավաքականում, որում նա գերազանցեց Չավի Հերնանդեսի ռեկորդը: «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանն ազգային թիմում խաղացել է 2000-2014-ը եւ կատարել է 27 գոլային փոխանցում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



