Հալեպ-2017 առաջին Էքսկուրսիոն շրջագայությանն ավելի քան 300 սիրիացիներ են մասնակցել
SOCIETYՀալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո տուրիստական տարեշրջանն Է բացել առաջին համալիր Էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում: Սիրիայի տարբեր անկյուններից ավելի քան 300 դպրոցականներ, ուսանողներ եւ թոշակառուներ դիտել են Հալեպի հին մասի հնադարյան տեսարժան վայրերը՝ Օմեյադի մզկիթը, Միջնաբերդը եւ ամֆիթատրոնը:
«Քաղաքի հին մասում տուրիստական խմբերի ուղեւորության երթուղով բացված են սննդի կետեր եւ հուշանվերների խանութներ. ներկայում Էքսկուրսիաների անցկացման հայտեր են ստացվում ներքին զբոսաշրջության գծով»,- լրագրողներին ասել Է տուրիստական ֆիրմայի սեփականատեր Սամեր Ալ Շայախը: Նա հիշեցրել Է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի ամենահին քաղաք ճանաչված Հալեպ նախքան պատերազմն ավելի քան յոթ միլիոն զբոսաշրջիկ Էր այցելում:
Էքսկուրսիան ավարտվել Է հնադարյան ամֆիթատրոնում երաժշտական ներկայացմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



