Կիևյան տորթ
LIFEԲաղադրիչներ
Շերտերի համար՝
ձվի սպիտակուց – 6 հատ
վանիլին – 10 գր
ալյուր – 45 գր
պնդուկ – 150 (կամ հնդկական ընկույզ)
շաքարավազ – 220 գր
Կրեմի համար՝
շաքարավազ – 225 գր
ձու – 1 հատ
կաթ – 150 մլ
կարագ – 250 գր
կակաո – 10 գր
վանիլին – 5-10 գր
կոնյակ – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք շերտերը: Ալյուրը, 185 գր շաքարավազն ու մանրացրած պնդուկը խառնում ենք: Ձվի սպիտակուցները լավ հարում ենք մնացած շաքարավազի և վանիլինի հետ: Սպիտակուցային զանգվածի մեջ լցնում ենք պնդուկով զանգվածը և զգուշությամբ խառնում ենք:
Խմորը 2 մասի ենք բաժանում և լցնում 2 յուղաթղթապատ ձևամանների մեջ Թխում ենք նախօրոք 150 աստիճան տաքացրած ջեռոցում 2 ժամ: Պատրաստի շերտերը 12 ժամ հանգիստ ենք թողնում:

Պատրաստում ենք կրեմը: Ձուն անցկացնում ենք քամիչով, որպեսզի ազատենք թաղաթից: Դեղնուցը, կաթն ու շաքարավազը մարմանդ կրակին եփում ենք այնքան, մինչև ստանանք թանձր զանգված:
Կարագն ու վանիլինը հարում ենք, այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք նախորդ զանգվածը: Կրեմի մեջ լցնում ենք կոնյակը և լավ հարում:
200 գր կրեմ առանձնացնում ենք, մեջը կակաո լցնում և հարում:
Շերտերից մեկը դնում ենք յուղաթղթի վրա, լցնում սպիտակ կրեմից, տարածում և դնում երկրորդ շերտը:

Տորթը կրեմապատում ենք շոկոլադե կրեմով: Շերտերի փշրանքները մանրացնում ենք և ձևավորում տորթի կողքերը:

Մնացած շոկոլադե և սպիտակ կրեմները լցնում ենք խոհարարական պարկերի մեջ և զարդարում (շոկոլադե կրեմով ծայրերը, սպիտակով՝ տորթի մեջտեղը):
Կիևյան տորթ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



