Նորաձևության վառ թրենդ. գունավոր զուգագուլպաներ 80-ականներից
PHOTOԳաղտնիք չէ, որ նորաձևությունը կրկնվելու սովորություն ունի: Այն ինչ նորաձև է այսօր, վաղն արդեն նորաձև չի լինի, սակայն մի քանի տարի անց կրկին թրենդային կհամարվի:
Spletnik-ը գրում է, որ գարուն-ամառ սեզոնին վերադառնում է 80-ականների ամենավառ թրենդներից մեկը՝ գունավոր զուգագուլպաները: Դրանք կրկին նորաձև են, իսկ դա նշանակում է, որ շուտով բոլորը տարբեր գույների ոտքեր կունենան:
80-ականներին աղջիկները չափազանց շատ էին գունավոր զուգագուլպաներ հագնում: Դրանք համադրում էին ամեն ինչի հետ՝ սպորտային հագուստ, երեկոյան զգեստ և այլն, իսկ 90-ականներին այդ զուգագուլպաներն այլև նորաձև չէին ու անճաշակություն էին համարվում: Այժմ դրանք կրկին գրավում են նորաձևության աշխարհը: Առաջատար դիզայներները խորհուրդ են տալիս գունավոր զուգագուլպաներն ընտրել զգեստի կամ հագուստի գույներին համապատասխան: Այս դեպքում ոտքերը տեսողական առումով ավելի երկար են երևում, իսկ կերպարն ավելի նուրբ տեսք է ստանում: