Շակիրան ու Ժերար Պիկեն որոշել են ամուսնանալ
SPORT«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան, ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ու երգչուհի Շակիրան արդեն 7 տարի է միասին են ապրում: Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, քանի որ մեծ տարիքային տարբերություն ունեն՝ Շակիրան Ժերարից 10 տարով մեծ է:
Elle-ը գրում է, որ քաղաքացիական ամուսնության տարիներին զույգը որդի է ունեցել՝ Միլանը: Այժմ հայտնի է դարձել, որ 7 տարի միասին ապրելուց հետո նրանք ի վերջո որոշել են ամուսնանալ: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը:
«Հարսանիք է լինելու: Ես տեսնում եմ Շակիրային որպես իմ կին ու նա համաձայն է դրան»,- ասել է Ժերարը:
Հարսանիքի ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չեն, սակայն զույգի մտերիմներից մեկը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ նրանք Կոլումբիայում կամուսնանան:



1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



