Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Արցախում էկոգյուղ հիմնելու ներդրումները կկազմեն 20 մլն դոլար

SOCIETY

Արցախի Ասկերանի շրջանում կստեղծվի զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացման և կրթական համալիր, որը տարածաշրջանի համար կբացի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամից, Արցախի կառավարությունն ո ւ IDeA հիմնադրամը հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ազդարարել են Արցախում էկոգյուղի հիմնման ծրագրի մեկնարկը:

Համալիրն ընդգրկելու է համապատասխան ուսումնական կենտրոններ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մոդելային էկոֆերմա, էկոարտադրության կազմակերպման հնարավորություններ: Զբոսաշրջային ենթակառուցվածքների լայն համակարգի ստեղծման շնորհիվ՝ այն գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար:

IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ այս ծրագիրը քննարկումների երկար փուլ է անցել, եւ արդեն հստակ պատկերացումներ կան ծրագրի ծավալների ու գաղափարի մասին: «Կարեւոր էր, որ այն  չդառնա  զուտ արտասահմանյան նախագիծ, այլ իսկապես ընդգրկված լինի արցախյան  էկոհամակարգում, լինի Արցախի ընդհանուր նախագիծը: Հիմքում այն  գաղափարն է, թե  ինչպես, պահպանելով անցյալը, մեր  յուրահատկությունը՝  առաջ նայենք, եւ  ոչ  միայն տնտեսական, այլեւ  կրթական զարգացում կարողանանք  ապահովել: Այդ հավասարակշռությունը դժվար էր գտնել: Մենք հասկացանք, որ պետք է օրինակով ցույց տալ այդ ամենը: Շնորհակալ եմ շվեյցարացի մեր գործընկերներին, ովքեր ընկալեցին այդ ամենակարեւոր  խնդիրը»,- ընդգծել է նա:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում կարեւորել է  ծրագրի նշանակությունը հանրապետության եւ նրա տնտեսության համար: «Էկոզբոսաշրջության զարգացման յուրահատկությունն այն է, որ այն ուղղակի եւ անուղղակի կերպով առնչվում է տարբեր ոլորտների հետ: Դա  բնության ու պատմամշակութային ժառանգության պահպանումն է, ենթակառուցվածքների եւ հյուրանոցների ցանցի արդիականացումն ու ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, տեղական արտադրության խթանումը, ծառայությունների ոլորտին նոր որակ հաղորդել ը, տարբեր երկրների հետ կապերի զարգացումն ու խորացումը, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելը եւ այլն: Բնական է, որ ծրագրի իրականացումն իր դրական ազդեցությունը կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա»,- նշել է նա:

Բակո Սահակյանը նաեւ երախագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին՝ ընդգծելով, որ նրա մասնակցությունն այս ծրագրին լուրջ նախադրյալներ է ստեղծում այն հաջողությամբ իրականացնելու համար:  Նախնական գնահատականներով՝ նախագծի իրականացման համար կներդվի շուրջ 20 մլն դոլար: Աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ընթացքում:

Ծրագիրը ներկայացրել են խորհրդատու կազմակերպությունների՝ շվեյցարական «Gutundgut» ընկերության ներկայացուցիչներ Ռաֆայել Էնզլերն ու Քրիստիան Մյուլլերը եւ բրիտանական «Tim Flynn Architects» ընկերության ղեկավար Թիմ Ֆլինը: Շնորհանդեսին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը,  IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA-ի ղեկավար Էդգար Մանուկյանը, բազմաթիվ հյուրեր: 

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6