Իսլամիստների պահանջով հանում են Բանգլադեշի Գերագույն դատարանի մոտ կանգնեցված Թեմիսի արձանը
INTERNATIONAL NEWSԲանգլադեշի Գերագույն դատարանի համալիրի մոտ բանվորները ձեռնամուխ են եղել արդարադատության հունական աստվածուհու արձանի ապամոնտաժմանը, արձան, որը հարուցել Է իսլամիստների բողոքները: Բողոքավորներն ասում են, թե Թեմիսը վիրավորում Է իրենց կրոնական զգացմունքները, տեղեկացնում Է BBC-ն:
Արձանի ապամոնտաժումն սկսվել Է մայիսի լույս 26-ի գիշերը՝ հեղինակի հսկողությամբ:
Քանդակագործը հայտարարել Է, որ արձանը հանելուն համաձայնել Է հանուն հաշտության պահպանման: Իսլամիստների կարծիքով՝ քանդակը վիրավորում Է մահմեդականների կրոնական զգացմունքները: Դրա հայտնվելը զանգվածային բողոքներ Է առաջացրել երկրի մայրաքաղաք Դաքայում:
Թեմիսը Գերագույն դատարանի մոտ կանգնած Է մնացել վեց ամսից Էլ պակաս: Ըստ որում քանդակի հագին սարի Էր, այլ ոչ թե հին հունական զգեստ:
Վարչապետ Շեյխ Հասինան ապամոնտաժմանը համաձայնել Է բողոքներից հետո, թեեւ մի շարք աշխարհիկ խմբեր, իրենց հերթին, բողոքում Էին արդարադատության հունական աստվածուհու քանդակը հանելու դեմ:
Մահմեդականների տեսակետով՝ դատարանի մոտ Թեմիսի արձանի կանգնեցումը կռապաշտության դրսեւորում Է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



