Եվրոպայում լողալու համար ամենամաքուր ջուրը գտել են Լյուքսեմբուրգում
INTERNATIONAL NEWSԼողանալու համար ամենամաքուր ջուրը Եվրոպայում գտել են Լյուքսեմբուրգում: Այդ մասին, ասված Է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) հաշվետվության մեջ, որն ուսումնասիրել Է հանգստի համար նախատեսված ջրավազանները (ծովերը, լճերը, գետերը) ԵՄ-ի երկրներում, ինչպես նաեւ Ալբանիայում եւ Շվեյցարիայում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են գերատեսչության կայքում:
Ջրի մաքրությունը չափելու համար փորձագետները նմուշներ են վերցրել այն վայրերում, որտեղ կան պաշտոնապես գրանցված լողափեր: Անալիզի են ենթարկվել 21 հազար ջրավազաններ:
Լյուքսեմբուրգում, որն առաջին տեղն Է զբաղեցրել վարկանիշում, ջրի մաքրությունը գնահատել են 100 տոկոս: 99 տոկոս արդյունքով երկրորդից հինգերորդ տեղերը կիսել են Կիպրոսը, Մալթան, Հունաստանը եւ Ավստրիան:
Ընդհանուր առմամբ Եվրոպայի ջրավազանների 85 տոկոսից ավելին համապատասխանում Է որակի չափորոշիչներին եւ «գերազանց» գնահատական Է ստացել, նշվում Է հետազոտության մեջ: Եթե նկատի առնվի նվազագույն միավորը, որը լողափին անհրաժեշտ Է լողանալու թույլտվություն տալու համար, ապա դրան արժանացել Է բոլոր օբյեկտների 96 տոկոսը:
Ջրի մաքրության առումով վիճակն ամենից վատ Է Ալբանիայում: Այստեղ նախատեսված վայրերում լողանալու համար ջրի որակը կազմում Է առավելագույն ցուցանիշի միայն 37 տոկոսը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



