Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Լուսինե Բադալյանն ու Օլգա Այվազյանը համադասարանցիներ են եղել. Լուսինեի երկրպագուի խենթությունն ու Օլգայի կազմակերպած մեծ փախուստը դպրոցում

PHOTO

Tert.am Life-ը գրում է.

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ու երգչուհի Օլգա Այվազյանը համադասարանցիներ են եղել։ 21 տարի առաջ դպրոցն ավարտած աղջիկները չէին պատկերացնում, որ հետագայում նույն ասպարեզում են աշխատելու և հայտնի մարդ են դառնալու։ Եթե Օլգան երազում էր երգչուհի դառնալու մասին, Լուսինեն, առհասարակ, այլ ուղղությամբ էր տեսնում իր ապագան։

Լուսինեին և Օլգային կապում են դպրոցական անվերջ չարաճճիությունները։ Նրանք Tert.am Lifeին են պատմել մանկության տարիների հետաքրքիր դրվագները։ Լուսինեն նշում է, որ իրենք հաճախ էին իրար խառնում դպրոցը։  Աղջիկները եղել են դասարանի ոչ միայն լավ սովորող, այլև ամենաակտիվ ու չարաճճի աղջիկները։ Օլգան հիշում է, որ Լուսինեի հետ ավելի մտերմացել են 8–րդ դասարանից, թեև առաջին իսկ դասարանից իրար հետ են սովորել։

«Մենք դպրոցի չարաճճի, բայց և շատ սիրված երեխաներից էինք։ Շատ զվարճալի դպրոցական տարիներ ենք ունեցել։ Երբ ինչ-որ բան էր լինում, կիզակետում ես ու Լուսինեն էինք հայտնվում։ Հիմա  ուշ–ուշ ենք հանդիպում, սակայն շատ  ջերմ հարաբերություններ ունենք։ Մենք ավելի շատ մտերմացանք 8–րդ դասարանից հետո։ Համալսարանում էլ էինք հաճախ հանդիպում, որովհետև Լուսինեն սովորում էր Պատմաբանական, ես` Բանասիրականն ֆակուլտետում»,– ասաց Օլգան։

Լուսինեն էլ նշեց, որ ունի ընկերուհի, որի հետ առաջին դասարանից առ այսօր քույրերի պես ենք. «Բարձր դասարաններում Օլգան էլ մտավ  մեր խմբավորման մեջ։ Քանի որ համ լավ էինք սովորում, համ չարաճճի էինք, դասատուները մեզ  շատ էին սիրում և մեր չարաճճիությունները համով էին ընկալում»։

Օլգան չէր պատկերացնում, որ դասընկերուհին կհայտնվի այս ասպարեզում և կդառնա հայտնի հաղորդավարուհի, իսկ ահա իրեն միշտ տեսել է որպես երգչուհի։ «13 տարեկանից ստեղծագործում էի և երազում էի դառնալ երգչուհի, սակայն չէի պատկերացնում, որ Լուսինեին այս ասպարեզում կհայտնվի։ Նա շատ խելացի ու կարդացած է, բայց իրեն այլ կերպ էի պատկերացնում։ Շատ ուրախ եմ իր համար»,– նշեց Օլգան։

Լուսինեն գիտեր, որ Օլգան երգչուհի է դառնալու։ Նույնիսկ հիշում է, որ իրենց Վերջին զանգի միջոցառումը վերածվել էր Օլգայի մենահամերգի։) «Այդ ժամանակ արդեն երևում էր, որ նա երգչուհի է դառնալու։ Ոչ ոք չզարմացավ, որ նա սկսեց երգել մեծ բեմերում»,– նկատեց նա։

Հաղորդավարուհին միշտ խանդավառությամբ է հիշում դպրոցական տարիներն ու չարաճճիությունները։ «Մեր դասարանը շատ չարաճճի էր։ Հաճախ էինք փախչում դասերից։ Մի օր հնարավոր բոլոր դռները կողպել էին, չէինք կարողանում դուրս գալ։ Օլգայի մտահղացմամբ գնացինք փոքրերի կորպուս` ելք փնտրելու։  Այնտեղ էլ էր ամեն դուռ ու պատուհան կողպած, միայն երկրորդ հարկի աղջիկների զուգարանի պատուհանը չէին կարողացել կողպել։ Օլգան ասաց` եկեք, պատուհանից թռնենք, բոլորը վախեցան, ներքևում մեր ընկեր Հակոբջանյանի այգին էր։ Նրան ամբողջ Աջափնյակը ճանաչում էր իր խստությամբ։ Սակայն Օլգան առաջինը թռավ, քանի որ շատ ճարպիկ էր, իրենից հետո ես իջա։ Մյուսները մտածեցին` երկուսն իջել են, մենք  ինչպես չիջնենք։) Այդպես այգու մեջ սողալով փախանք, մինչև հասանք պարիսպներին, դրա վրայով էլ թռանք ու գնացինք մեր հավաքի մշտական տեղը` Թումանյանի այգի, որտեղ ամեն անգամ հավաքվում էինք, զրուցում, մեր  երազանքների մասին պատմում, հոգեբանական թեստեր անում։ Այդ օրը շատ է տպավորվել»,– հիշեց Լուսինեն։

Օլգան էլ պատմեց, որ առանց վնասվածքների էին իջել, քանի որ Ֆիզկուլտուրային լավ ուսուցիչ ունեին և մարզված էին։

Օլգան հիշեց նաև դպրոցական «սարսափներից» մեկը. «Մի օր ես ու Լուսինեն դպրոցի աստիճաններով իջնում էինք, ծամոնով մեծ փուչիկ էինք արել, այդ պահին մեր առաջ հայտնվեց մեր դպրոցի ուսմասվարը, որը շատ խիստ, բայց բարի կին էր։ Վախից ես էլ, լուսինեն էլ, մեր երեսին պայթացրինք փուչիկը»։

Երգչուհին պատմեց, որ Լուսինեն շատ նրբագեղ էր և շատ երկրպագուներ ուներ։ Մի անգամ խենթ երկրպագուն մի լավ վախեցրել է իրենց դասարանին. «Դասարանի դուռը ծեծեցին, բոմբ վառեցին, գցեցին ներս, որպեսզի բոլորս վախից դուրս գանք և տեսնեն Լուսինեին։ Նա միշտ ուշադրության կենտրոնում էր»։

Հիմա Օլգան ու Լուսինեն հաճախ չեն հանդիպում, սակայն երբեք չեն կորցնում հարաբերությունների ջերմությունը։ «Ես ու Օլգան նույն ասպարեզում ենք, սակայն ոճային առումով տարբեր ուղղություններով գնացինք, դրա համար չեմ կարող ասել, թե գործնական առումով շատ ենք  հանդիպել, սակայն մի քանի անգամ զուտ ընկերական հանդիպումներ ունեցել ենք»։

Դասարանական հանդիպումները տարիներ առաջ ավելի հաճախ էին լինում, քան հիմա, բայց շարունակում են պնդել, որ շատ կապված դասարան են եղել։ «Գուցե սեպտեմբերի 1–ին` մեր հանդիպման 30–ամյակին կարողանանք հավաքվել»,– նշեց Լուսինեն։

Ամալյա Հովհաննիսյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan