Գյումրու 2-րդ գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. 27-ամյա վարորդի վիճակը ծանր է
SOCIETYՄայիսի 26-ին, ժամը 20:05-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում՝ 2-րդ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes S 500» մակնիշի 55 OD 575 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ե. Պ.) ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



