Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կարճաղբյուրում իշխանի բազմացման կայան կկառուցվի

SOCIETY
«Սևանի իշխան» ՓԲԸ–ն Սևանա լճի տարածքում, Կարճաղբյուր համայնքում ձկնաբուծական համալիրի սելեկցիոն տնտեսության և բացօթյա ավազանների կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն:
 
Ինչպես կարդում ենք հայտում՝ Սևանա լճի ավազանում ձկնաբուծության և ձկնարդյունաբերության զարգացումը կարող է ունենալ շատ կարևոր ռազմավարական նշանակություն ավազանի բնակավայրերի համար, որտեղ այն կարող է դառնալ հազվագյուտ եկամտաբեր ճյուղերից մեկը: Համալիր ծրագրով լուծվում է ևս մի կարևոր խնդիր՝ ձկնաբուծության ընդհանուր արժեշղթայում ստեղծվելու է մի քանի հազար աշխատատեղ՝ միայն արտադրության ոլորտում կստեղծվի 1500–2000 աշխատատեղ:
Ըստ ընկերության կողմից ներկայացված հայտի՝ ՀՀ–ում վերջին 5 տարիների ընթացքում ձկնաբուծության զարգացման աճի տենդենց է նկատվում: Տարեկան ձկնարտադրությունը կազմում է շուրջ 10 հազար տոննա:
 
«Սևանի իշխան» ՓԲԸ–ն նախատեսում է կառուցել ձկան սելեկցիոն տնտեսություն, ինչը հնարավորություն կտա ձկան քաշաճի ցուցանիշների բարելավում, ինչի արդյունքում կբարձրանա տնտեսությունների արտադրողականությունը: Ըստ նախագծի՝ «Սևանի իշխան» ՓԲԸ–ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը ձկնարտադրության ոլորտում կիրառելու է «շշմեցման տեխնոլոգիան»:
 
«Սևանի իշխան» ՓԲԸ–ն իրականացնում է Ամառային և Գեղարքունի իշխանի արտադրական ամբողջ շղթան՝ մայրական կազմի ձևավորումից և մանրաձկան արտադրությունից մինչև բուծում, վերամշակում և իրացում: Սևանի իշխան ձկնատեսակի համար առ այսօր չի եղել որևէ բազմացման կամ սելեկցիոն ծրագիր։ Նման ծրագրի անհրաժեշտությունը բխում է նաև նրանից, որ տվյալ ձկնատեսակը հանդիսանում է էնդեմիկ Հայաստանի համար, այսինքն՝ բնակության արեալը սահմանափակված է հայկական բնաշխարհով։
 
Նախատեսվող սելեկցիոն տնտեսությունը ծառայելու է Սևանի իշխանի համար բազմացման ծրագրի իրականացման համար, որը իրականացվելու է Ֆինլանդիայի «Բնական պաշարների ինստիտուտի» հետ համատեղ՝ կնքված պայմանագրի շրջանակներում։
 
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից և նպատակից։ Առաջինը՝ գրագետ բուծման արդյունքում միջազգակցական մոտ կապեր ունեցող առանձնյակների խաչասերումից խուսափում: Սելեկցիոն տնտեսությունում (բազմացման կայանում) պահպանվելու է բացառապես մաքուր գեղարքունի իշխան, ինչը ունի կարևորագույն բնապահպանական նշանակություն։ Տնտեսությունում արգելված է լինելու և բացառվելու է, որևէ կենսախթանիչների օգտագործումը և օգտագործվելու է միայն գենետիկորեն մաքուր Գեղարքունի իշխան։ Երկրորդ բաղադրիչը և նպատակը արդյունաբերական լավագույն հատկանիշներով օժտված ձկան ստացումն է։
 
Էլեկտրական հոսանքի վթարային անջատումների ժամանակ տնտեսության նվազագույն կարիքներն ապահովելու համար նախատեսված է գեներատոր, որի դրվածքային հզորությունը հաշվարկված է` 65 կՎտ: Գեներատորի աշխատանքի ընթացքում կարող է առաջանալ ազոտի երկօքսիդ, ածխածնի օքսիդ, ածխաջրածիններ, պինդ մասնիկներ, ծծմբի երկօքսիդ: Արտանետվող նյութերի ազդեցության գնահատումը կկատարվի՝ համեմատելով դրանք սանիտարական նորմերի հետ:
 
Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ընդլայնման նախագիծը նախապես համաձայնեցվել է Կարճաղբյուր համայնքի հետ, դեռևս ապրիլի 20–ին կայացել են նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League