Քաթարում կանցկացվեն Հայաստանի օրեր
SOCIETYՔաթարում Հայաստանի օրեր կանցկացվեն, իսկ Գերմանիայում շնորհանդեսի միջոցով կցուցադրվի Հայաստանի զբոսաշրջային արդյունքը: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն շարունակում է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ռազմավարությունը: Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում թույլ է, և հիմա աշխատանքներ են տարվում մեր երկրի բրենդինգի վրա: «Մենք առաջին հերթին նպատակ ունենք Հայաստանը ներկայացնելու որպես պատմամշակութային երկիր: Երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,– ասաց նա:
Զեյթունցյանի խոսքով` Հայաստանը աշխարհում ներկայացնելու գործիքներից մեկը կոմիտեն իրականացնում է մեդիայի միջոցով: «Մենք հրավիրում ենք տարբեր երկրների լրագրողների, բլոգերների, շրջելու Հայաստանում: Շուտով Հնդկաստանից և Ֆիլիպիններից մեդիաոլորտի ներկայացուցիչներ կայցելեն մեր երկիր»,– ասաց Զեյթունցյանը` հավելելով, որ Հայաստանը տարբեր թիրախ երկրներում ներկայացվում է շնորհանդեսների միջոցով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



