Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Խոյերն առավելագույն ակտիվություն կդրսևորեն օրվա առաջին կեսին. Մայիսի 27-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերն առավելագույն ակտիվություն կդրսևորեն օրվա առաջին կեսին: Այդ ժամանակ հանգամանքները կարող են պահանջել հնարամտություն, շփվողականություն, բազմակողմանի ունակություններ: Հնարավոր է մասնակից դառնաք ձեր շրջապատում տեղի ունեցող ակտուալ միջոցառումների: Չարժե հետաձգել կարևոր այցերը, հետաքրքիր գործերը, պարտականությունների կատարումը:

Ցուլ

Ցուլերի համար հանգստյան օրերի սկիզբը կարող է վազվզոցի մեջ անցնել, հանգստին կարող են խանգարել անհետաձգելի գործերը: Սակայն իրադարձությունների բուռն հոսքի մեջ կլինեն նաև դրական կողմեր, օրինակ` կկարողանաք հարթել խնդիրը, բավարարել ձեր ինքնասիրությունը: Տիպիկ Ցուլերն իրենց ավելի հարմարավետ կզգան օրվա երկրորդ կեսին: Այն թույլ կտա ուշադրությունն ուղղել մտերիմներին, ընտանիքին:

Երկվորյակ

Երկվորյակներն օրը կսկսեն ակտիվության գագաթնակետին: Շատերն այնքան տարված կլինեն իրենց գործով, որ անքուն գիշերվանից հետո հոգնածություն չեն զգա: Օրվա առաջին կեսը կհաստատի նախաձեռնությունների հաջողությունը, կօգնի շտկել սխալները: Երեկոյան էնտուզիազմը կսկսի թուլանալ, կարող է դադարի, ուժերի վերականգնման կարիք զգացվել: ՈՒշադրության կենտրոնում կարող են հայտնվել տնային գործերը:

Խեցգետին

Խեցգետիններն օրն առույգ տեմպով կսկսեն: Հնարավոր է կախվածություն արտաքին հանգամանքներից կամ այլոց կամքից, ինքնազգացողությունից, աշխատանքի ծավալից: Բացառված չեն անհանգստության, գրգռվածության դրսևորումները: Օրվա երկորդ կեսին կուժգնանա ընկալունակությունը, կաճի ծանոթ պայմանների կարիքը, կարող են իրենց մասին հիշեցնել անձնական սովորությունները կամ ընտանեկան ավանդույթները:

Առյուծ

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփման, ակտիվության տրամադրված Առյուծների համար: Արժե օգտագործել հնարավորությունները, քանի դեռ բավականացնում են ձեր և շրջապատողների ուժերը, կամ քանի դեռ փակ չեն ճանապարհները, չեն փոխվել հանգամանքները: Երեկոյան ստիպված կլինեք փոխել ուշադրության ուղղությունը կամ գործելաոճը: Բացառված չէ որ հեռանան ավելորդ մարդիկ, աճի վստահելի մթնոլորտի կարիքը:

Կույս

Կույսերի համար օրն արդյունավետ, սակայն հոգնեցուցիչ է: Լավ կատարված աշխատանքն արժանի պտուղներ կտա: Հնարավոր են ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնություններ, հուզմունքի և սթրեսի պահեր, հանգստի, վերականգնման կարիք: Ջանքերի արդյունքը կարող է միանշանակ չլինել, հաղթանակի և հաջողության պահերը կարող են հարևանել փակուղիների, հիասթափությունների հետ: Երեկոյան արժե փոխել մթնոլորտը:

Կշեռք

Օրվա սկիզբը Կշեռքներին կուրախացնի հաճելի իրադարձություններով, որոնցից շատերը կանխատեսելի և նախապես հաշվարկված կլինեն: Հնարավոր է անձնական հաղթանակի րոպե: Օրվա երկրորդ կեսին հաջողությունը կախված կլինի ոչ միայն ձեր սեփական ունակություններից և մտադրություններից, այլև բախտից: Հանգամանքների հաջող դասավորման դեպքում ինքնաբավ կլինեք և կպահպանեք ձեր դիրքերը:

Կարիճ

Այսօրվա իրադարձությունների դինամիկան Կարիճների համար դրական է: Օրվա առաջին կեսը դժվար թե հանգիստ լինի, փոխարենը կօգնի վերացնել կոնկրետ վախերը կամ նվազեցնել տագնապայնության ընդհանուր մակարդակը, կհուշի իրավիճակի դրական և բացասական կողմերը: Երեկոյան վտանգների գագաթնակետը հետևում կմնա, պայմաններ կձևավորվեն ֆիզիկական հանգստի և հոգեբանական վերականգնման համար:

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսին աստղերն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս պահպանել ներքին և արտաքին հավասարակաշռությունը: Անկախ իրադարձությունների սցենարից` այդ որակները թույլ կտան պաշտպանել ձեր պատիվը և արժանապատվությունը, պահպանել դիրքերը: Նախաձեռնությունն ավելի լավ է թողնել երկրորդ կողմին` լինի դա ձեր գործընկերը, թե հակառակորդը: Եթե ձեզ մարտահրավեր են նետել, չարժե հարվածին հարվածով պատասխանել:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար հոգսառատ կլինի օրվա առաջին կեսը: Չնայած մարդկանցից կամ հանգամանքներից կախվածությանը` արժե գործերն ավարտին հասցնել: Ամենակարևոր գործողություններով արժե անձամբ զբաղվել` չվստահելով դրանք օգնականներին կամ կողմնակի մարդկանց: Երեկոյան ավելի լավ է կողմնորոշվել ինքնազգացողությամբ, քանզի շտապողականությունը, անհանգստությունը կարող են հանգեցնել հոգնածության, հիվանդության:

Ջրհոս

Ջրհոսների համար առավել հարմարավետ կլինի օրվա առաջին կեսը: Շատերն այդ ժամանակ իրենց անխոցելի կզգան: Հնարավոր են հաճելի անհանգստություններ` կապված հաղթանակի, հաջողության, շահումի, բացահայտման, հաջող մեկնարկի, սիրային հաջողության կամ այլ դրական պահի հետ: Երեկոյան կարող է իր մասին հայտարարել հաջողության հակառակ կողմը: Չարաշահումները, ավելորդ ռիսկերը կարող են անդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա:

Ձկներ

Առավոտյան Ձկների համար ռիսկի գոտի կարող է դառնալ իրենց տունը, ընտանիքը կամ տարածքը: Հնարավոր են վեճեր, փակուղային իրավիճակներ, արգելքներ և հիասթափություններ: Շատ խնդիրներից խուսափելուն կօգնի գործողությունների իմաստուն ծրագրումը, ժամանակին կանգ առնելու և այլընտրանքային տարբերակն օգտագործելու ունակությունը: Դրական դեր կխաղա սթրեսակայունությունը: Երեկոն կպարգևատրի ձեզ կրած անհարմարությունների համար:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns