Վախճանվել է հայտնի քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին
SOCIETYՔաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեվ Բժեզինսկին վախճանվել է կյանքի 90-րդ տարում Վիրգինիա նահանգի Ֆոլս-Չերչ քաղաքի հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը՝ Միկան:
«Հայրս այսօր հանգչեց խաղաղությամբ: Նա իր ընկերներին հայտնի էր որպես Զբիգ, թոռներին՝ որպես «Շեֆ», իսկ կնոջը, որպես ամբողջ կյանքի ամուր սեր: Ես ուղղակի գիտեի, որ նա ամենաոգեշնչող, սիրող ու նվիրված հայրն էր: Սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է Միկա Բժեզինսկայան «Ինստագրամում»:
Զբիգնեվ Բժեզինսկին լեհական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ է, սոցիոլոգ և պետական գործիչ: 1966-ից 1968թթ-ին Բժեզինսկին ընդգրկված էր ԱՄՆ Պետդեպի քաղաքականության պլանավորման խորհրդում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



