Կլոպ. Ավելի լավ է վաճառել խաղացողին 100 մլն ֆունտով, քան ձեռք բերել նրան նույն գնով
SPORTԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ չի սիրում խոսել փողի եւ տրանսֆերների մասին։
«Իհարկե, միշտ մասնակցել եմ տրանսֆերներին, սակայն երբեք չեմ եղել փողի մասին խոսացող տղաներից։ Ինձ դա չի հետաքրքրում։ Չեմ ցանկանում ֆուտբոլիստ ձեռք բերել 100 մլն ֆունտով կամ եվրոյով։ Ավելի լավ է վաճառել խաղացողին այդ գումարով։
Միայն Անգլիայում է փողին այդքան մեծ ուշադրություն հատկացվում։ Միայն լսում եմ փող, փող, փող։ Լավ է, որ շատ փող կա, սակայն պարտադիր չէ այն ծախսել։ Ավելի լավ է հաճախ մարզվելը։ Ամենաշատն ինձ դուր է գալիս դա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



