«Տղամարդիկ միշտ ասում են՝ չի կարող այսքան նուրբ աղջիկը ֆուտբոլ սիրել». Սոնա Սաֆարյան BlogNews
LIFEBlogNews-ը գրում է.
Արմնյուզ հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Սոնա Սաֆարյանին շատերն են ճանաչում: Չէ՞ որ մեր երկրում հաճախ չես հանդիպի գեղեցիկ սեռի ներկայացուցչի, ով ընտրել է սպորտային մեկնաբանի մասնագիտությունը: Ֆուտբոլի նկատմամբ սե՞րը, թե՞ առաջիններից մեկը լինելու ցանկությունն ուղղորդեց այս հայուհուն ընտրել հենց այս մասնագիտությունը. այս ու էլի շատ հետաքրքիր հարցերի շուրջ BlogNews.am-ը զրուցել է սպորտային մեկնաբան Սոնա Սաֆարյանի հետ.
- Սոնա, Հայաստանում կին սպորտային մեկնաբանները քիչ են, չնայած որ ամբողջ աշխարհում այս մասնագիտությամբ շատ կանայք են աշխատում։ Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք ընտրեցիք այս մասնագիտությունը:
- Ի սկզբանե չի եղել մտադրություն, որ ես պետք է սպորտային ճյուղը ընտրեմ որպես մասնագիտական ուղղություն: Սպորտ միշտ եմ սիրել, մանավանդ ֆուտբոլ դեռ փոքրուց՝ 10 տարեկանից եմ դիտել: Եղբայրս ֆուտբոլիստ է, շատ փոքր տարիքից է զբաղվում ֆուտբոլով, ես էլ գնում ու դիտում էի նրա խաղերը, ու այդ ժամանակ էլ ֆուտբոլի մասին գիտելիքներս ավելի խորացան: Եղբորս հետ հավասար գնում էի մարզումներին, իր բոլոր խաղերին հետևում էի: Ճիշտ նշեցիք, Հայաստանում կին մարզական լրագրողներ շատ քիչ կան, և ինձ, ճիշտն ասած, դա գրավում է։ Երևի միայն այդ միտքը, որ կարելի է առաջիններից մեկը լինել, ուղղորդեց, որ այս ճյուղն ընտրեմ:
- Հայտնի կին սպորտային մեկնաբաններից ո՞ւմ կնշեք:
- Շատ-շատ սիրում եմ Սառա Կարբոներոյին: Նա Իկեր Կասիլիասի կինն է, ով համաշխարհային հայտնի դարպասապահ է, ի դեպ՝ նրա շնորհիվ ես սկսեցի սիրել ու երկրպագել «Ռեալ Մադրիդ»-ը: Սառային շատ եմ սիրում, նրա ռեպորտաժները շատ եմ հավանում, սիրում եմ նրա՝ ինֆորմացիան մատուցելու ոճը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: