Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


10 հիվանդություն, որոնց գոյությանն անգամ դժվար է հավատալ (Photo)

PHOTO

Մեր ամենօրյա գործունեությունը, անվերջ խնդիրները և սխալ սննդակարգը մեր ուշադրությունը շեղում են կյանքի ամենակարևոր կետից՝ առողջական վիճակից:

Հիվանդությունը կարող է ավերել մեր կարիերան, կյանքը, ֆինանսական բարեկեցությունը: Որոշ բժշկական պատմություններ սարսափ ֆիլմերի հրաշալի սցենար կարող են դառնալ:

Գենետիկ մուտացիաները, ժառանգական հիվանդությունները կարող են քայքայիչ և բժշկությանը դեռևս անհայտ նշաններ ունենալ: Այս զարհուրելի հիվանդություններով տառապող մարդիկ ստիպում են մեզ սարսափ զգալ: Ստորև ներկայացված է 10 հիվանդություն, որոնք վախ են առաջացնում ողջ մարդկության մոտ:

 «Ավտոգարեջրատան» ախտանիշ  

Այս տարօրինակ հիվանդությունը կարող է գարեջրասերների համար երազանք լինել, եթե այդքան հյուծիչ և հոգնեցուցիչ չլիներ: «Ավտոգարեջրատան» ախտանիշով տառապող մարդիկ զգում են արբած լինելու բոլոր զգացողությունները, քանի որ աղեստամոքսային համակարգն ինքն է արբած վիճակ առաջացնում: Հիվանդությունն առաջանում է բակտերիաների և խմորիչների ավելցուկի պատճառով՝ համադրված կարբոհիդրատ պարունակող մթերքների հետ, ինչը և գարեջրային գործարան է ստեղծում Ձեր որովայնում: Այդ դեպքերը շատ հազվադեպ են հանդիպում, սակայն բավականին արագ և դյուրին են բուժվում:

 Մորգելլոնների հիվանդություն

Մորգելլոնների հիվանդությամբ տառապող մարդիկ միջատների կծածից իրենց անտանելի են զգում մաշկի վրա վերջիններիս շարժումից, սակայն որոնք իրականում գոյություն չունեն, և հիվանդի երևակայության արդյունքն են: Նրանց ախտանիշներն այնքան անտանելի են, որ հիվանդները հաճախակի տառապում են մաշկի վնասվածքներից և ցանից: Բժիշկները կարծում են, որ այդ հիվանդները տառապում են սխալ պատկերացմամբ, թե իրենց մարմինը լի է պարազիտներով, սակայն որոշ բժիշկներ կարծում են, որ դա ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական ցավ է: Ամենասարսափելին այն է, որ ոչ ոք չգիտի, թե ինչից է առաջանում այդ հիվանդությունը, և հետևաբար ոչ ոք չգիտի՝ ինչպես բուժել այն: Աշխարհում Մորգելլոնների հիվանդությամբ տառապող մոտ 100.000 մարդ է ապրում:

Ցիցերո

Ցիցերոն աղեստամոքսային վարքի խանգարումն է, որը բնորոշվում է դժվարամարս մթերքների հանդեպ կպչուն և ուժեղ ախորժակով: Այն, որպես կանոն, ախտահարում է երեխաների և հղի կանանց և առավել ևս նրանց, ովքեր վատ են սնվում: Հիվանդությունը շատ ավելի տարածված է, քան կարող ենք պատկերացնել: Ցիցերո հիվանդությամբ տառապող մարդիկ հիմնականում ուտում են կավ, կեղտ, մետաղ, օճառ, սառույց և շատ հազվադեպ դեպքերում կղկղանքներ, սակայն յուրաքանչյուր իր կարող է ներառվել ցիցերո հիվանդությամբ տառապող հիվանդների ճաշացանկում: Ցավոք սրտի, ցիցերոն բուժման ենթակա չէ:

Եղունգների- ծնկոսկրերի ախտանիշ

Եղունգների-ծնկոսկրերի ախտանիշը գենետիկ հիվանդություն է, որը եղունգների, ծնկների, դաստակների և կոնքոսկրերի աճի խանգարում է: Առավել հայտնի բնութագրիչ նշան է եղունգների աճի բացակայությունը: Եղունգների-ծնկոսկրերի ախտանիշով հիվանդ մարդկանց մոտ կարող են բացակայել ծնկոսկրերը: Աշխարհում հայտնի է հիվանդության 55.000 դեպք:

Ժառանգական սենսորային նևրոպաթիա տիպ 1 

Ժառանգական սենսորային նեվրոպատիա տիպ 1-ը հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որն արգելափակում է որևէ զգացողություն զգալու կարողությունը, հիմնականում ցավը: Այս հիվանդությունը հիմնականում ազդում է ոտքերի և ոտնաթաթերի վրա՝ առաջացնելով անբուժելի խոցեր: Հիվանդությունով տառապող մարդիկ մեծ դժվարություններ են զգում վերքերի և վնասվածքների պատճառով, որոնք նրանք պարզապես չեն զգում:

Զարգացող լիպոդիստրոֆիա

Զարգացող լիպոդիստրոֆիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է երեխաներին և երիտասարդ կանանց:  Մարդկանց մոտ արագ ծերանում է դեմքը և մարմնի վերին հատվածը, որն ուղեկցվում է քաշի կտրուկ կորստով: Հիվանդության առաջացման հստակ պատճառները հայտնի չեն: Բուժման տարբերակներ դեռևս չկան:

 «Ծառ-մարդու» հիվանդություն

«Epidermodysplasia Verruciformis»՝ այս տարօրինակ հիվանդության ամբողջական անվանումն է: Սա մաշկի ժառանգական հիվանդություն է, որը զուգորդվում է ողջ մարմինը պատող գորտնուկներով:  Հիվանդության դեպքերից առավել հայտնի է մեկը: Ինդոնեզացի Դեդե Կոսվարայի մարմինն այնքան էր այլանդակվել, որ նրա ոտքերն ու ձեռքերը նմանվել էին ծառի կեղևի և բույնի: Լիովին ապաքինվել հնարավոր չէ, սակայն հնարավոր է վերահսկել «կեղևի» աճը:

Ջրահարսի ախտանիշ

Ջրահարսի ախտանիշը առաջանում է դեռևս մոր արգանդում, երբ պտղի ոտքերը սերտաճում են՝ ստանալով «ջրահարսի պոչի» տեսք: Մոտավորապես յուրաքանչյուր 100.000-րդ նորածինը ծնվում է այս հիվանդությամբ, և շատերը երկար չեն ապրում: Մահացությունները պայմանավորված են միզապարկի և երիկամների բարդություններով, որոնք առաջանում են հիվանդության պատճառով: Երեխաներն առավելագույնս ապրում են մինչև 10 տարեկան:

Փղախտ

Փղախտը ինֆեկցիոն հիվանդություն է, որը հանգեցնում է վերջույթների և սեռական օրգանների արագ աճին: Հիվանդության տարածման պատճառը արյունախում մոծակներն են, որոնք տարածում են պարազիտային, ժապավենատիպ որդերին: Վերջիններս հանգեցնում են լիմֆատիկ համակարգի արգելափակման, որոնք առաջացնում են մարմնի հատվածների ուռուցքներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ ներկա տվյալներով աշխարհում մոտ 120 մլն մարդ տառապում է այս հիվանդությամբ: Փղախտը չի բուժվում:

Քարե մարդու ախտանիշ

Քարե մարդու ախտանիշը պաշտոնապես անվանում են «fibrodysplasia ossificans progressiva» և այն անդամալուծության բերող հիվանդություն է: Այն ստիպում է մկանների վերածվել հյուսվածքները, մկանները և այլ կապակցող հյուսվածքները: Հիվանդները զգում են, թե ինչպես իր ներքին օրգանները ոսկորի են վերածվում: Քարե մարդու ախտանիշը գենետիկ հիվանդություն է, և 2 միլիոն մարդուց մեկը ծնվում է այդ հիվանդությամբ: Բուժումը դեռևս հայտնաբերված չէ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan