Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համակարգել ջանքերը Սիրիայի կարգավորման շուրջ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Սիրիայի ճգնաժամը քննարկելիս ընդգծվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում լարվածության գոտիների թուլացման Հուշագրի պրակտիկ ասպեկտների շուտափույթ կիրառման համաձայնության կարեւորությունը։ Դա թույլ կտա ամրապնդել զինադադարի ռեժիմը, բարձրացնել ժնեւյան եւ Աստանայի ձեւաչափերով միջսիրիական բանակցությունների արդյունավետությունը։ Նախագահները պայմանավորվել են այդ հարցի շուրջ տարբեր մակարդակներում մեծացնել ջանքերի համակարգումը»,-ասվում է հաղորդագրությունում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



