Մոսուլում զոհվել է իրանցի գեներալի խորհրդականը
SOCIETYՄոսուլում մարտի ժամանակ զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանիի խորհրդականներից մեկը։ Այս մասին Associated Press-ին հայտնել է իրաքցի պաշտոնյան։
Աղբյուրի խոսքով՝ Սուլեյմանիի խորհրդական գեներալ Շաաբան Նասիրին Մոսուլում զոհված իրանցի առաջին խոշոր հրամանատարն է։ Պաշտոնյան նշել է, որ գեներալը զոհվել է ուրբաթ պայթյունի հետեւանքով՝ քաղաքի արեւմտյան մասում ահաբեկիչների հետ մարտի ժամանակ։
Սուլեյմանին ղեկավարում է «Էլ Քուդս» ստորաբաժանումը եւ Իրաքում իրանցի ռազմական խորհրդականների աշխատանքը։ Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



