Հեծանվորդին վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին
SOCIETYՀոկտեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.30-ին Բագրատունյաց պողոտայում՝ մետրոյի «Գործարանային» կայարանի մոտակայքում, անհայտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1999 թ. ծնված Վլադիկ Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 22.05-ին, Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի 1-ին շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արմեն Կ.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նշված վրաերթը, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



