Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան (ֆոտո)
PHOTOՔիչ առաջ Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան։ Շանսենյեին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում սպասում էին մամուլը, ինչպես նաեւ որդին՝ Միշան:
Շանսոնյեին դիմավորեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա երկրպագուներից մեկը բանաստեղծություն էր գրել Ազնավուրի համար, որը նվիրեց՝ մոմի հետ միասին։ Ազնավուրը սիրով ընդունեց նվերը, միայն նշեց, որ հայերեն չի կարող կարդալ։
Մայիսի 29-ին մաեստրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետին, որի երաժշտությունն ինքն է գրել: Իսկ հունիսի 1-ին եւ 2-ին օպերայում կկայանա «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը:
Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը եւ այլք կկատարեն շանսոնյեի ստեղծագործությունները:
Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ՝ Ազնավուրը նույնպես ներկա կգտնվի համերգին:
Մաեստրոն նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրը կլինի. մայիսի 28-ին նախանշված արարողության ժամանակ հայտնի կդառնա այս տարվա մրցանակակրի անունը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի