Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Այս պահին մենք դժվար ընտրության առաջ ենք կանգնած». Իրինա Թովմասյանը շրջանավարտի մայրիկ է

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Իրինա Թովմասյանն արդեն շրջանավարտի մայրիկ է: Գեղեցկուհին հուզմունքով ու երջանկությամբ է երեկ դստերը՝ երգչուհի եւ պարուհի Մեգիին, ուղեկցել դպրոց, որտեղ հանդիսավոր միջոցառման ընթացքում չի կարողացել զսպել արցունքները:

Life.panorama.am-ի հետ զրույցում Իրինան պատմեց, որ Վերջին զանգի միջոցառման պարերն ու երգերը բեմադրվել են հենց Մեգիի կողմից.

«Աղջիկս անասելի էներգիա ունի, նա հաճույքով է կազմակերպում դպրոցի հետ կապված բոլոր միջոցառումները, իսկ սպասված Վերջին զանգի պարերն ու երգերը առանձնակի պատասխանատվությամբ էր ընտրել: Հրաշալի միջոցառում էր, որին հետեւում էինք հուզմունքով, բայց նաեւ երջանկությամբ: Ինձ համար մեծ պատիվ էր, երբ տնօրենը խոսեց Մեգիի մասին՝ նշելով, թե նրա հեռանալուց հետո ինչպե՞ս է դպրոցը պատրաստվելու հանդեսներին: Ի դեպ՝ աղջիկս սովորում էր Երեւանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է նաեւ քույրս՝ Լուսին Թովմասյանը: Ես պարզապես չեմ կարող չնշել, որ այս դպրոցի ողջ ուսուցչական կազմը՝ ի դեմս տնօրենի, շատ բարեխիղճ են, մեր դպրոցում երբեւէ չեն եղել գումարներ հավաքելու եւ նման այլ հարցեր, այստեղ շեշտը դրվել է միայն երեխաների ուսման ու անհոգ մանկությունը պահպանելու վրա»,- պատմեց Իրինա Թովմասյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Մեգին դժվարությամբ է բաժանվել սիրելի դասարանից. «Վերջին զանգից մեկ օր առաջ Մեգին անընդհատ կրկնում էր, թե ինչքան դժվար է գիտակցելը, որ համադասարանցիներից բաժանվելու է: Բայց ես վստահ եմ, որ նրանք միշտ կապը կպահպանեն, քանի որ ընդամենը մեկ 9-րդ դասարան էր, 37 աշակերտ, եւ նրանց մեջ եղած այդ համախմբվածությունն ու միասնությունը այնքան ուժեղ էր, որ հաստատ դա կշարունակվի: Իմիջիայլոց, ես այնքան ուրախ եմ, որ այս դպրոցից եկող ջերմությունը մեր երեխեքին տվել է յուրահատուկ տեսակ: Իմ Մեգին մինչեւ հիմա իջնում է բակ, խաղում ընկերների հետ ու դա այնքան հաճելի է այս դարաշրջանում: Դպրոցական հիշողությունները ամենաբարին ու մաքուրն են, հուսամ՝ հենց այդ հիշողությունները կստիպեն համադասարանցիներով մշտապես պահպանել իրենց ջերմ կապը»,- նկատեց Իրինան:

Խոսելով Մեգիի՝ մասնագիտական ընտրության մասին, գեղեցկուհի մայրիկը նշեց. «Այս պահին մենք դժվար ընտրության առաջ ենք կանգնած: Մեգին դեռ մանկուց սիրել է բեմը, եւ ցանկություն ուներ ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրայի» բաժինը, սակայն մեծ սեր ունի նաեւ լեզուների եւ հատկապես ֆրանսերենի նկատմամբ: Այդ իսկ պատճառով էլ հիմա չի կարողանում կողմնորոշվել ընտրի Ֆրանսիական համալսարանի ավագ դպրոցը, որտեղից առավել հեշտությամբ կընդունվի համանուն համալսարան, թե ԵԹԿՊԻ-ին: Ամեն դեպքում, դեռեւս երկու շաբաթ ունի մտածելու համար, թե որ ավագ դպրոցը ընդունվի, որից հետո երեք տարի կունենա՝ վերջնական որոշելու, թե որ ուղղությամբ շարունակի»:

Մեր հարցին, թե Իրինա Թովմասյանը որեւէ կերպ չի՞ ուղղորդում դստերը այս հարցում, պատասխանեց. «Ոչ, ուղղորդել՝ երբեք, բայց խորհուրդներ տալիս եմ: Գիտեք, ես 20 տարեկան էի, երբ ծնվեց Մեգին, մենք միշտ ասես ընկերուհիներ ենք եղել: Այսօր էլ, նրան խորհուրդ եմ տալիս՝ ասելով, որ վատ չի լինի, եթե Ֆրանսիական համալսարան ընդունվի, քանի որ մտքեր ունի արտերկրում և, հատկապես, Ֆրանսիայում եւս ուսանել, բայց նաեւ անմիջապես ասում եմ՝ «Մեգ, ինձ չլսես, ընտրի ինքդ»: Ինձ համար շատ կարեւոր է, որ երեխան երջանկությամբ սովորի, հաճույք ստանա իր ուսման պրոցեսից, իսկ ես այդ հարցում պատրաստ եմ սատար կանգնել նրան: Ես այն ծնողներից եմ, որ երբեք չեմ ափսոսի ուսման վրա գումար ծախսել, մինչեւ նրանք սկսեն աշխատել: Թեեւ Մեգին վաղուց երբեմն-երբեմն աշխատում է, ու դա նրան շատ է կոփել, նա քիչ թե շատ գիտի իր աշխատած գումարի արժեքը, ինչի համար շատ ուրախ եմ: Այդպես ինչքան շուտ հասկանա, թե ինչպես են ծնողները աշխատում այդ գումարը, այնքան ավելի կգնահատի իր ունեցածը»:

Իրին Թովմասյանը վստահեցրեց՝ աղջիկը ինչ մասնագիտություն էլ ընտրի, միեւնույն է, միշտ բեմում է լինելու, քանի որ երգարվեստից ու պարարվեստից չի կարողանա հրաժարվել:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns