Բա սահման ենք պահում, թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի. Մանվել Գրիգորյանը՝ սահմանին զոհերի մասին
POLITICSԱռանց խնդիրների առաջընթաց չի լինում, խնդիրները պետք է լինեն, որ դրանց լուծումներ գտնելու ընթացքում զարգանանք: Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօր կարողանում ենք պատմության ընթացքում ձեռք բերված հաղթանակները պատվով պահել:
«Ոչ թե միայն կարողանում ենք մեր ձեռք բերած հաղթանակներին տեր կանգնել, անգամ երիտասարդները դա վայելում են»,- շարունակեց նա:
Գրիգորյանն, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և զոհերին, ասաց. «Դե, բա սահման ենք պահում, բա թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի, մուսուլմանական հարևանների հետ պատերազմի մեջ ենք: Դաժը էն ժամանակ, որ Սովետմիություն է եղել, 1000 անգամ ավել հայ մարդ կյանքը նվիրել է, քան հիմա, երբ անկախ պետություն ունենք»:
Գեներալ-լեյտենանտը խոսեց նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի ու դրա շրջանակում իրականացված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին:
«Դաժը աջակցում ենք, չեմ իմանում ՝ ով ինչ է մեկնաբանում, էս ֆորմեն հարգելու համար է»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ ցույց տալով իր կողքին կանգնած ազատամարտիկների համազգեստը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



