Պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող ճանապարհը. Կարեն Կարապետյան
POLITICSՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ: Նա Ֆեյսբուքի սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով.
«Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում: Չնայած բոլոր դժվարություններին ու անհաղթահարելի թվացող մարտահրավերներին՝ 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը:
Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



