«Բարսելոնայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե. 13 հավանական տիտղոսից 9-ը հիանալի արդյունք է
SPORTԻսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»: Կատալոնական թիմի մարզչական ղեկին վերջին հանդիպումից հետո Լուիս Էնրիկեն կիսվել է տպավորություններով.
«Ես երջանիկ եմ, քանի որ ինձ դուր է գալիս տիտղոսներ նվաճել և ուրախացնել «Բարսայի» երկրպագուներին: Դա ինձ նաև հպարտություն է տալիս:
Հեռանում եմ. այդպես ավելի լավ է իմ և ֆուտբոլիստների համար: 13 հավանական տիտղոսից 9-ը լավ արդյունք է»,- մասնագետի խոսքն է մեջբերել «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014 թվականին. թիմի հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ գավաթակիր, մեկական անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



