Լռության ուխտ ունեմ. Դավիթ Հարությունյանը չի շտապում մեկնաբանել իր նշանակումը
POLITICSՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չի շտապում մեկնաբանել իր նշանակումը նախարարի պաշտոնում: Tert.am-ի հարցին՝ ինչո՞ւ Ձեզ նորից նշանակեցին արդարադատության նախարար, Դ. Հարությունյանը պատասխանեց, թե «լռության ուխտ ունի», դեռևս չի պատասխանում հարցերին:
«Հիմա չէ… Ես մի քանի օրից մանրամասն կխոսեմ այդ մասին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին՝ կառանձնացնե՞ք մի քանի հարց, որը լուծելու եք արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուն պես, Հարությունյանն այսպես արձագանքեց. «Կարող եմ, բայց չեմ առանձնացնի»:
Իսկ հարցին՝ արդարադատության նախարարությունում սպասվո՞ւմ են կադրային փոփոխություններ, նորանշանակ նախարարը պատասխանեց. «Տեսնենք… Դեռ շուտ է խոսել դրա մասին»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



