Ստուգվելու են բոլոր գազալցակայաններն անխտիր. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
SPORTԲենզագազալցակայանները ստուգելու աշխատանքները նախապատրաստական փուլում են: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Հարցին՝ ինչո՞ւ եք դժվարանում սկսել ստուգումները, նա պատասխանեց, որ չեն դժվարանում, պարզապես ստուգումներն իրականացնելու համար նախապատրաստական աշխատանքներ են հարկավոր, սարքավորումներ:
«Ավելի շատ դա ոչ թե ստուգում է լինելու, այլ՝ վերահսկողություն ճնշման ու կատարված աշխատանքի որակի վրա»,- ասաց Դ. Տոնոյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ անկողմնակալ ստուգելու են բոլորի գազաբենզալցակայանները և խախտումներ հայտնաբերվելու դեպքում դրանց աշխատանքը դադարեցվելու է՝ մինչև թերացումները չշտկվեն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



