Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դպրոցից հեռացման հարց, արտագրողներ և գերազանցիկներ. հայտնիներից ով ինչպես է սովորել դպրոցում

PHOTO

Life.tert.am-ը գրում է.

Ավետ Բարսեղյան

Սովորել եմ Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցում։ Ոչ մի 4 չեմ ունեցել։ Գերազանց եմ ավարտել դպրոցը։ Բոլոր առարկաներն էլ սիրել եմ։

Արփինե Իսրայելյան

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցն եմ ավարտել։ 5–երով ու 4–երով եմ ավարտել դպրոցը։ Բայց ավելի շատ գերակշռում են 5–երը։ Սիրել եմ Ռուսաց լեզուն, Ֆիզկուլտուրան, Գրականությունը։ Չեմ սիրել  Ֆիզիկան ու Քիմիան, որոնց քարորդները 4 են եղել։

Կարեն Ասլանյան

Սովորել եմ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում։ Կարմիր ատեստատով եմ ավարտել։ Ծնողներիս խստությունն է եղել հիմնական պատճառը, որ սիրել եմ սովորել։ Մինչև օրս կարդում եմ։

Կարո Հովհաննիսյան

Ավարտել եմ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը։ Ունեցել եմ տարբեր գնահատականներ` և՛ 3, և՛ 4, և՛ 5։ Չեմ սիրել Մաթեմատիկա և Քիմիա առարկաները, որոնց քարորդներս 3 են եղել, 4 ստացել եմ Կենսաբանությունից, 5` Հայոց լեզվից, Հայոց պատմությունից, Աշխարհագրությունից և Գրականությունից։ Վարքով հրաշալի աշակերտ եմ եղել։

Մերի Հակոբյան

Սովորել եմ թիվ 31 դպրոցում։ Քիմիայից և Մաթեմատիկայից միշտ  շատ վատ գնահատականներ եմ ստացել։ Միշտ  քրոջիցս եմ արտագրել, շատ ժամանակ ինքն էր պատասխանում իմ փոխարեն։ Մեր ուսուցիչները չէին հասկանում, որ իմ փոխարեն երկվորյակ քույրս է դասը պատասխանում, 4 ու 5 էի ստանում։ Եթե ես էի պատասխանում, բնականաբար, 4–ից ցածր։ 2 էլ եմ ստացել։ Ցածր գնահատական ստանալուց չեմ նեղվել, քանի որ չեմ սիրել այդ առարկաները։ Սիրել եմ Կենսաբանություն, Պատմություն և Աշխարհագրություն առարկաները։ Գրեթե, ամեն օր այդ առարկաները սովորում էի։ Եթե ուսուցիչս այդ օրը ինձ դաս չհարցներ, ամբողջ դասարանում կռիվ էի անում։

 Սոֆի Մխեյան

Մինչև 8–րդ դասարան սովորել եմ Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցում, հետո ընդունվել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանը։ Դպրոցում, գրեթե, բոլոր  գնահատականներս 5 են եղել։ Գերազանց եմ ավարտել։ Բոլոր առարկաներն ել շատ եմ սիրել։

Մհեր Խաչատրյան

Ավարտել եմ Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ Հումանիտար առարկաները 5 են եղել, Ֆիզիկա, Քիմիա, Մաթեմատիկա, Հանրահաշիվ ու Երկրաչափություն` 4։ Հիմա այդքան լավ չեմ հիշում, բայց 5–երն ավելի շատ էին, քան 4–երը։ Իրականում, վատ չեմ սովորել, բայց կստեմ, եթե ասեմ` պարտաճանաչ աշակերտ էի։ Ես Քիմիան, պարզապես, ատում էի։ Ինձ համար այդ առարկան այդպես էլ մնաց անհասկանալի առարկաներից մեկը։ Որքան հիշում եմ, Քիմիան 3 եմ ստացել, եթե չեմ սխալվում։ Հանրահաշիվ, Երկրաչափություն սիրել եմ մինչև սինուս–կոսինուսին հասնելը։ Վարքս շատ վատ էր։ Երկու անգամ դպրոցից հեռացման հարց է եղել, բայց չեն հեռացրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts