Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում
INTERNATIONAL NEWSՍիրիայի Ռաքքա քաղաքի շրջանում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով սիրիական աղբյուրը, նախօրեին ավիահարված է հասցվել Ռաքքայից քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ:
Միջազգային կոալիցիան` Վաշինգտոնի ղեկավարությամբ, դեռևս չի մեկնաբանել տվյալ հաղորդագրությունը:
Նշվում է, որ միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում Ռաքքայի շրջանում` աջակցելով «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր քուրդ-արաբական զորամիավորման գործողություններին:
Օրեր առաջ հաղորդվում էր, որ Սիրիայում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



