Գերմանիան մինչեւ հունիսի կեսերը կորոշի Ինջիրլիքից իր զինծառայողների դուրսբերման հարցը
INTERNATIONAL NEWSԳերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից իր զինծառայողներին դուրս բերելու հարցով որոշում կկայացնի երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին:
«Մենք թուրքական կողմի հետ դեռ բանակցում ենք Ինջիրլիք ռազմաբազայի հարցով եւ որոշում կկայացնենք մինչեւ հունիսի կեսերը»,- նշել է անունը հրապարակել չցանկացած պաշտոնյան:
Ներկայում Ինջիրլիք ռազմաբազայում 250 գերմանացի զինծառայող կա, որոնք ներգրավված են ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում: Բունդեսթագի պատգամավորների՝ ռազմաբազա այցն արգելելուց հետո գերմանական կողմը հայտարարեց թուրքական ռազմաբազայից իր ստորաբաժանումը դուրս բերելու հնարավորության մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



