Իռլանդացի ուսանողները երեկույթին պարել են սատկած դելֆինի հետ
INTERNATIONAL NEWSԻռլանդիայի Քորք քաղաքի ուսանողները հանրակացարանում երեկույթ են կազմակերպել։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ այնտեղ նաեւ սատկած դելֆին է «ներկա գտնվել»։
Երեկույթից հետո կաթնասունին նետել են պատուհանից։ Դեռ հայտնի չէ, թե որտեղ են երիտասարդները գտել սատկած դելֆինին, հաղորդում է Life-ը։ Երեկույթի լուսանկարները երիտասարդները հրապարակել էին Snapchat սոցկայքում, սակայն շուրջ երեք օր անց ջնջել են։
Դեպքը տեղի է ունեցել Քորքի տեխնոլոգիական համալսարանի հանրակացարանում, սակայն դելֆինն այնտեղ է հայտնվել ոչ թե ուսանողների, այլ հյուրերից մեկի միջոցով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



