Արմեն Երիցյանի գրեթե բոլոր կադրերին արդեն հեռացրել են ԱԻՆ-ից միայն նրա համար, որ նրանք Երիցյանի կադրերն էին
BLOGԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ պետության բարձրագույն շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին մի շարք անվանի մարդիկ: Հետմահու պարգևատրվեց նաև Արմեն Երիցյանը: Պարոն Նախագահ, կներեք, բայց չեմ հավատում այդ պարգևատրումներին, որովհետև հետմահու պարգևատրված Արմեն Երիցյանի գրեթե բոլոր կադրերին արդեն հեռացրել են ԱԻՆ-ից միայն նրա համար, որ նրանք Երիցյանի կադրերն էին(կամ ինչպես ապարատում է ընդունված ասել, «Երիցյանի մարդիկ էին»): Ի դեպ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ հեռացվածներից շատերը ևս պարգևատրվել էին տարբեր մեդալներով ու շքանշաններով: Չեմ հավատում նույնքան, ինչքան չէի հավատում, որ երեկ Ձեր կողմից պարգևատրված և անխտիր բոլորի կողմից սիրված մեր Հենոն Հայաստանի լավագույն սպորտսմենների տասնյակում տեղ չէր գտել:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



