Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Մերի Մակարյանը՝ նշանադրության, սիրելիի, իր առջև դրված սահմանափակումների և սպասվող հարսանիքի մասին

PHOTO

«Այս պահին հանգստանում եմ, քանի որ շատ գերլարված էի, հոգնած՝ կապված նախապատրաստական աշխատանքների հետ: Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ուզում էի, ինչպես ծրագրավորել էի»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, ով, ինչպես տեղեկացրել էինք, նշանադրվել է շաբաթ օրը:

Դերասանուհին դժվարացավ խոսել իր տպավարությունների ու զգացողությունների մասին, սակայն վստահ է, որ ճիշտ ընտրություն է արել:

«Հիմա չեմ կարող ասել` ինչ եմ զգում, քանի որ սա դեռևս սկիզբն է, սակայն հասկանում եմ, որ շատ պատասխանատու քայլ եմ արել, և հավատում եմ,  որ ամեն ինչ լավ է լինելու»,- անկեղծացավ Մերին:

Նշանադրության արարողության համար դերասանուհին նախապատվությունը տվել էր երկնագույնին և այդ ընտրությունը չէր սահմանափակել միայն զգեստով:

«Գույների համադրությունն ընտրել ենք Գեորգի Հարությունյանի և «Marmelad Avenue» կազմակերպության հետ, որոնք իմ ընկերներ են: Դրանք Dolce & Gabbana –ի ներկայացրած վերջին գույներն են: Ի դեպ, Մելանյա Թրամփն էլ  էր այդ գույների մեջ պիջակ հագել վերջերս: Բացի դրանից, ես վարդագույնը չեմ սիրում(ժպտում է)»,- մանրամասնեց դերասանուհին:

Նշանադրության օրը համացանցում  տեղեկություններ էին տարածվել, որ Մերին  ոչ թե նշանադրվում է, այլ՝ ամուսնանում: Համացանցային օգտատերերի նման կարծիքի տեղիք էր տվել քահանայի ներկայությունը արարողությանը:

«Քահանայի ներկայությունը պայմանավորված էր նրանով, որ ցանկացած արարողություն ուղեկցվում է հոգևորական ծեսով, նշանադրությունը ևս ունի հոգևորական ծես, որը կատարեց իմ հորեղբոր տղան՝ Տեր Ադամ քահանա Մակարյանը»,- պատմեց Մերին:

Դերասանուհին և նրա ընտրյալը՝ Վարդանը, շուտով կամուսնանան, թեև Մերիի խոսքով՝ դեռ ոչինչ հստակ չեն ծրագրավորել.

«Անկեղծ ասած, հարսանիքի շրջանակների մասին դեռ չեմ մտածել, կարծում եմ, որ կլինի մեծ հարսանիք: Դեռ չենք որոշել, թե որտեղ կլինի հարսանիքը, չնայած բոլորն ասում են, որ այնտեղ պետք է լինի: Ամեն վայրկյան ամեն ինչ կարող է փոխվել, այսինքն՝ այդ առումով դեռ ոչինչ հստակ որոշված չէ»:

Մեր այն հարցին՝ արդյո ՞ք ամուսնությունից հետո դերասանուհին մշտական բնակություն կհաստատաի ԱՄՆ-ում, Մերին նշեց.

«Ես չեմ տեղափոխվում ԱՄՆ, ուղղակի այս փուլում մեկնում ենք, որովհետև ապագա ամուսինս այնտեղ է ծնվել և ապրում։ Բնականաբար, ես պետք է նրա  կողքին լինեմ։ Երկու տեղում էլ կլինենք: Վարդանը հայ է և շատ է սիրում Հայաստանը»։

Զրույցի ընթացքում Մերին նշեց, որ հեռուստադիտողներն ու իր երկրպագուները կշարունակեն իրեն տեսնել էկրաններին.

«Այո, ինձ կշարունակեն տեսնել էկրաններին: Հայաստանում թե ԱՄՆ-ում ապրելը որոշակի առումով  կապված է նաև իմ աշխատանքի հետ: Եթե այստեղ առաջարկ ունենամ, այստեղ կմնանք, եթե այնտեղ՝ ապա այնտեղ կապրենք այդ շրջանում»:

Մեր այն հարցին՝ արդյո ՞ք Վարդանն իրեն երբևիցե ընտրության առաջ  կանգնեցրել է  կամ որոշակի սահմանափակումների մեջ դրել է, Մերին ժպիտով պատասխանեց.

«Այո, ընտրյալս որոշակի սահմանափակումներ արել է, սակայն ընտրության առաջ չի կանգնեցրել, որովհետև ինքը գիտի, որ դա իմ մասնագիտությունն է, որը ես շատ եմ սիրում , ինձ լավ եմ զգում այս ասպարեզում: Հավանաբար չեն լինի երկարատև նկարահանումներ, քանի որ գիտենք, որ սերիալների նկարահանման ժամերը բավական երկար են»:

Այս փուլում դերասանուհին հանգստանում է, ավելին՝ հրաժարվել է բոլոր սերիալային առաջարկներից.

«Այս շրջանում աշխատանքային փուլում չեմ, որքան առաջարկ որ եղել է, բոլորը մերժել եմ, որովհետև «Առաջնորդները» սերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են, և ուզում էի, որ միայն դրանով զբաղված լինեի:  Դուրս եմ եկել նաև երևանյան ժամանցային վայրերից մեկից, որտեղ աշխատում էի: Ամեն ինչ մի փոքր կրճատվել է այս շրջանում, մի քիչ հանգստանալուց հետո կանցնեմ այսպես ասած նոր փուլի՝ ավելի հանգիստ աշխատանքային գրաֆիկով»:

Զրույցի վերջում դերասանուհին չցանկացավ հստակեցնել, թե երբ կմեկնի Հայասատանից:

Նշենք, որ դերասանուհու ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան է և ապրում է ԱՄՆ-ում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan