«Երկիր Ծիրանի»-ն կվերցնի մանդատները
POLITICS«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մտադիր է վերցնել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած մանդատները: Այս մասին Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է նա:
«Քաղաքպետարան գնալու համար մենք ունենք լիազորություններ, որոնք տվել է մեզ ժողովուրդը, մեր քաղաքացիները, հետեւաբար այդ լիազորությունները մենք բանեցնելու ենք: Իշխանությունը բռնազավթածներն զգալու են մեր դիմադրությունը եւ, իհարկե, մեր կողմից հարձակումներ են զգալու:
Հարձակում ոչ թե ֆիզիկական բռնի ուժի համատեքստում, այլ իրավունքի, օրենքի տեսանկյունից»,-ասել է Զարուհի Փոստանջյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



