Մենչը՝ բուլղարացի երգչուհու կողմից Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» երգը գողացվելու մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Օրերս հայտնի է դարձել, որ երգիչ Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» երգը բուլղարացի երգչուհիներից մեկի կողմից գողացվել է: Երգչուհին խորամանկություն է ցուցաբերել եւ միայն «Գնա գնա» երգի կրկներգն է օգտագործել, սակայն Միհրան Ծառուկյանը երկար չանցած, տեղեկացել է այդ մասին:
Life.panorama.am-ի հետ զրույցում Միհրանի պրոդյուսերը՝ Արմեն Պետրոսյանը, հայտնեց, որ բուլղարացի երգչուհու նման քայլը արագ է բացահայտվել.
«Ի շնորհիվ մեր ընկերների՝ բավականին արագ ենք պարզել, որ Միհրանի երգը գողացված է: Ընդամենը մի քանի օր է, ինչ նրանք իրենց տարբերակով երգը տեղադրել էին յութուբյան իրենց էջում»,- նշեց Մենչը:
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց համապատասխան քայլերից հետո հակառակ կողմն արդեն իսկ իրենց հետ կապի է դուրս եկել ու զիջողական վերաբերմունք ցուցաբերել: Այժմ երկու կողմերն էլ քննարկում են իրենց հետագա անելիքները:
Մեր հարցին, թե գործը դատական հարթություն կհայտնվի՞, կամ գուցե, ինչպես սովորաբար նման դեպքերում լինում է, համապատասխան տուգա՞նք սահմանվի, պրոդյուսերը հստակեցրեց.
«Դատարանի մասին դեռեւս չենք մտածում, իրենց կխնդրենք, որ նշեն հեղինակի՝ Ռիչարդ Մադլենյանի անունը եւ օրիգինալ կատարողի՝ Միհրան Ծառուկյանի անունը: Մնացյալ հարցերով կզբաղվի իրավաբանը»:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



