Պուտին․ Պատժամիջոցները ոչ մի կերպ չեն օգնի կարգավորել ուկրաինական ճգնաժամը
INTERNATIONAL NEWSՊատժամիջոցները ոչ մի կերպ չեն օգնի կարգավորել ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է RNS—ը։
«Դրա համար էլ ես դիմում եմ եւ ձեզ, եւ Ֆրանսիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ պայքարեք համաշխարհային տնտեսությունում զանազան սահմանափակումները չեղարկելու համար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով պատժամիջոցների մասին լրագրողի հարցին։
Նա նշել է, որ միայն սահմանափակումների չեղարկումը, ազատ շուկան, ազատ մրցակցությունը կարող են օգնել համաշխարհային տնտեսության զարգացմանը ու գործազրկության դեմ պայքարին, նաեւ այլ խնդիրների լուծմանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



