Բավարական մայրուղին փակել են ցրիվ եկած 9000 եվրոյի պատճառով
INTERNATIONAL NEWSԳերմանական Ինգոլշտատդ քաղաքի ոստիկանությունը ժամանակավորապես փակել է մայրուղու մի հատվածը՝ այնտեղ ցրիվ եկած թղթադրամները հավաքելու համար, հայտնում է Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Գործարարը, որը մոտոցիկլետով անցնում էր մայրուղով, պատահաբար ձեռքից գցել է պլաստիկ փաթեթը, որի մեջ նրա այդ օրվա շահույթն էր։ Մոտ 9000 եվրո՝ մանր թղթադրամներով ցրիվ է եկել ճանապարհին։
Տղամարդը սկսել է հուսահատորեն հավաքել թղթադրամները, իսկ ականատեսները ոստիկանություն են կանչել։ Իրավապահները դադարեցրել են երթեւեկությունն ու սկսել են օգնել գործարարին։ Արդյունքում նրանց չի հաջողվել գտնել մոտ 1500 եվրո, այդ թղթադրամները քամին քշել տարել էր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



