Մոլդովան պերսոնա նոր գրատա է հայտարարել հինգ ռուս դիվանագետների
INTERNATIONAL NEWSՄոլդովայում պերսոնա նոր գրատա են հայտարարել հինգ ռուս դիվանագետների, հայտնում է realitatea.md-ը։ Նրանց անունները չեն հայտնում։
NM-ի տվյալներով այդ դիվանագետներից մեկը Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական աթաշեի օգնական Ալեքսանդր Գրուդինն է, որը մասնակցություն ունի Դեմոկրատական կուսակցությունից նախկին պատգամավոր Յուրի Բոլբոչանուի լրտեսության ու դավաճանության մասին գործին։
Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մուխամետշինը հայտնել է, որ նման նոտա դեսպանատունը ստացել է մայիսի 29-ին։ «Փաստաթուղթը ուսումնասիրվում է։ Մենք դեռ չենք կարող մեկնաբանել»,- նշել է նա։
Բոլբոչանուն ձերբակալվել է մարտի 17-ին՝ օտարերկրյա քաղաքացու հետ ծպտյալ հանդիպման ժամանակ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



