ՄԼՍ. Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը
SPORTԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ ՄԼՍ-ի առաջնության հերթական տուրի հանդիպմանը:
Rslsoapbox.com-ը 29-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 6 (առավելագույնը՝ 10)՝ բնութագրելով նրա գործողություններն այսպես.
«Յուրան ստացավ մոտ 25 րոպե խաղաժամանակ եւ շատ «սոված» էր: Հենց դա է ցանկալի տեսնել թիմի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստի գործողություններում ամեն խաղում»:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ Յուրա Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



