Թաիլանդում 50 մարդ է ձերբակալվել ռազմական հոսպիտալում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՈստիկանությունը շարունակում է հետաքննել մայիսի 22-ին Բանգկոկի ռազմական հոսպիտալում տեղի ունեցած պայթյունը։ Արդեն ձերբակալվել են մոտ 50 կասկածյալներ, հայտնել է Թաիլանդի փոխվարչապետ Պրավիտ Վոնդսուվանը, փոխանցւոմ է «Սինհուան»։
Փոխվարչապետի խոսքով ձերբակալվածների շարքերում կան նաեւ հոսպիտալի աշխատակիցներ։ Իրավապահները հարցաքննում են նրանց։ Փոխվարչապետը հրաժարվել է մեկնաբանել այս գործում քաղաքական դրդապատճառների առկայությունը։
Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ ոստիկանությունը կասկածներ ունի, որ պայթյունին առնչություն են ունեցել երեք նախկին սպաներ։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բանգկոկի զինվորական հոսպիտալում պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով 25 մարդ էր տուժել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



