Թրամփը դատապարտել է Փորթլենդում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Փորթլենդում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունը, որի արդյունքում սպանվել է 2, վիրավորվել եւս մեկ մարդ։
35-ամյա Ջերեմի Ջոզեֆ Քրիստիանը գնացքում վիրավորել էր երկու մուսուլման կանանց, որոնց գլուխները հիջաբով ծածկված էր։ Երեք տղամարդ ուղեւորներ պաշտպանել են այդ կանանց, որից հետո Քրիստիանը դանակով հարձակվել էր նրանց վրա։ Քրիստիանը կալանավորված է, նրան մեղադրելու են ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ։
Իրավապաշտպանների կոչերից հետո Թրամփը դատապարտել է սպանությունը իր Twitter միկրոբլոգում։ «Փորթլենդում տեղի ունեցած դաժան սպանությունը անընդունելի է, զոհերը դիմակայել էին ատելությանն ու անհանդուրժողականությանը։ Մենք աղոթում ենք նրանց համար»,- գրել էր Թրամփը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



