Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կալանավորվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նա ձերբակալվել էր մայիսի 29-ին Բաթմանի օդանավակայանում: Պատգամավորը մեղադրվում է «զինված հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ:
Քոնջան ձերբակալվել էր նաև 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դատարանը մայիսի 3-ին նրան ազատ էր արձակել:
Նրա կալանավորմամբ քրդամետ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասավ 11-ի: Նրանց շարքում է նաև կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



