Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Երկու իրականությունների արանքում. հումանիզմ և հակառակը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ավրորա» մրցանակաբաշխությունն ավարտվեց, որին սպասում էինք մենք` Հայաստանի քաղաքացիներս: Վստահ եմ, որ սպասում էին նաև շատ հայեր` սփյուռքից:

Որ կարող էր և մայիսի 28–ին այն տեղի ունենալ, կարծես ի վերուստ տրված խորհրդանիշ էր: Որ մենք կարող ենք վերածնվել և աշխարհի համար դառնալ ուղեցույց նաև շատ հարցերում:

…Ինչ խոսք, ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Մեկ այլ մակարդակով էին հնչում խոսքերը, տրվում գնահատականները: Բարձրագույն ճշմարտություններին մերձ մակարդակներում:

Մեր հասարակությունը հնարավորություն ունեցավ այդ մի քանի ժամվա մեջ իրեն զգալ գեղագիտական, գաղափարաբանական բոլորովին այլ միջավայրում: Վայելել գավառականությունից զերծ դիպուկ արտահայտություններ, որոնք, որպես ճշմարիտ արձանագրումներ, մնում են հոգուտ մեջ երկար ժամանակ ու իրենց անելիքն անում քեզ հետ:

Բայց երբ ընդհանուր հայացք էիր գցում դահլիճին ու, այնուամենայնիվ, հիշում, թե այդ միջոցառումը որտեղ է տեղի ունենում, պարզապես երկատվում էր իրավիճակը: Մի կողմում մարդիկ էին` էնտուզիաստ–նվիրյալներ, որոնք ազգային–քաղաքական բարձր արժեքներ էին դնում սեղանին ու վստահորեն գնում դրանք իրականություն դարձնելու ճանապարհով: Մյուս կողմում մեր պաշտոնյաներն էին` բարոյական արժեքների իրենց համակարգով:

Վերջիններիս դահլիճում տեսնելով` ակամա կարող էիր քեզանից անկախ անգամ բարձրաձայնել` ա՛յ, մարդ, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ: Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած այս մարդիկ իրենց սկզբունքներով, կյանքի, լավի ու վատի իրենց պատկերացումներով այլ են: Հաստատապես նրանց դավանած արժեքները չեն հատվելու ձեր դավանած արժեքներին:

Հենց ցավն այն է, որ այդպես է: Այնքան ակնառու է, որ ամենամակերեսային ուսումնասիրություններն իսկ չպետք է կատարես դա պարզելու համար:

Ասես չար կատակով էլ դեռ թշշում է ընտրակաշառքների թեման: Երբ մի տասը հազար դրամով մեր վերնախավը ստորացրեց ու նսեմացրեց մարդկանց, խաղաց նրանց ինքնասիրության ու արժանապատվության հետ ու պահեց իր իշխանությունը: Իսկ մարդասիրության շերտերից մեկն էլ վերաբերվում է մարդուն հոգեպես կամ բարոյապես սպանելուն. պետք չէ, որ անպայման դանակը վերցնես ու վիզը կտրես:

Ու գուցե արժեքների դավանության այս անտագոնիզմն էր պատճառը, որ մեր իշխանավորները, ներկա լինելով հանդերձ, այդքան անհաղորդ էին այն ամենին, ինչ կատարվում էր բեմի վրա ու դահլիճում: Պարզապես այնտեղ էին, որովհետև այնտեղ պետք է լինեին:

Ի վերջո հեռու չգնանք. Հաց բերողի մահը` քեզ համար պարզագույն մի ապացույց: Նա կարող էր ապրել, եթե մեր իշխանավորները դյուզն–ինչ մարդասիրություն ցուցաբերեին: Իրե՛նք էլ մարդասեր լինեին: Որովհետև այդ մարդը տուժում ու պատժվում էր հենց իր մարդասեր լինելու հետևանքով:

Մի խոսքով, ամեն մարդ էլ կտեսներ, որ դահլիճում գտնվող մեր իշխանավորները, ինչպես ասում են, իրենց ափսեի մեջ չէին:

Եվ դա տխուր էր, շատ տխուր է: Որովհետև դուրս է գալիս, որ մենք երկու ազգային հանրություն ունենք: Մեկն այս մարդիկ են, որ աշխարհին մարդասիրության ազդակներ են ուղարկում, մեկն էլ այս երկրի տերերն են ու նրանց հետևորդները, որոնց ռեալ իրականությունը մարդասիրական արժեքների արհամարհումն է:

Որտե՞ղ է իսկական հայը: Ո՞ր կետում է նա գտնվում:

Մեկ էլ մի բան. շատ տխուր էր Շարլ Ազնավուրը: Տեսնես նա՞ ինչու էր տխուր. այդ մեծ մարդասերը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe