Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Երկու Նոր կյանք, երկուսն էլ համայնք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է Հայաստանում երկու Նոր կյանք անունով համայնք լինելու հանգամանքը շատերին է զարմացրել: Զարմացնելուց բացի նաև դարձել է թյուրիմացությունների պատճառ: Եվ նույնիսկ եղել են դեպքեր, երբ մի համայնքում տեղի ունեցած դեպքի մասին պարզաբանում ստանալու համար դիմել են մյուս համայնքի ղեկավարին և հակառակը:

Տարբեր մարզերում գտնվող, բայց նույն անունը կրող երկու համայնքների միջև հեռավորությունը 150 կմ է և գուցե այդ պատճառով է, որ համայնքների ղեկավարների միջև առանձնապես կապ չկա, բայց, կարծես թե, երկուսում էլ կյանքն իսկապես ուրախ է:

Առ ի տեղեկություն նշենք, որ նրանցից մեկը գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, որի ղեկավարը Արա Սուքիասյանն է: Մյուսը գտնվում է Արարատի մարզում, որի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանն է:

Շիրակի մարզի Նոր կյանքը նախկինում այլ անուններ էլ է ունեցել՝ Շոթա, Ծմբաքար և այլն, բայց հետո անվանափոխվել է Մաչթլի, ապա դարձել Նոր կյանք:

Շիրակի մարզի Նոր կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեև երկրի երեք նախագահների օրոք էլ նույն պաշտոնն է զբաղեցրել, ու գրեթե Հայաստանի անկախության տարիքի չափով համայնքը ղեկավարելու փորձ ու ստաժ ունի, սակայն երբեք էլ որևէ կուսակցության անդամ չի եղել, քանի որ իր համար կարևորը համայնքի բնակիչն է իր հոգսով, ոչ թե կուսակցական պատկանելությունը:

Այս տարի 16 շրջանավարտ է եղել, իսկ սեպտեմբերին առաջին դասարան կհաճախի 26 աշակերտ: Գյուղի նորություններն այսքանով չեն ավարտվում: Չորս տարի առաջ եթե համայքնում խմելու ջրագիծ ունենալը շռայլություն էր համարվում, ապա այսօր արդեն հարցն ամբողջությամբ լուծված է, ու բոլորն անխտիր խմելու ջուր ունեն:

«16 կմ խմելու ջրի ներքին ցանց է անց կացվել, կառուցվել են դիտահորեր և հիմա մեր գյուղում շուրջօրյա ջրքամատակարում կա: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կանգնեցին մեր կողքին և օգնեցին, որ հարցը լուծվի: Եթե գյուղում ջուր չլինի, ապա այդ գյուղը չի կարող երկար հարատևել»,– ասաց Ա. Սուքիասյանը:

Չնայած խմելու ջուր կա, բայց ոռոգման ջրի հարցը երկար տարիներ է չի լուծվում: Բոլոր նոր նշանակված մարզպետները գալիս խոստանում են հարցը լուծել, սակայն հետո հարցի մասին «մոռանում» են: Արթիկի ջրամբարը, որը 1996 թ–ին է փլուզվել, մինչ օրս կիսակառույց է: 1998–ին շինմոնտաժային աշխատանքների վրա ծախսված 1 մլն դոլարը փաստորեն ջուրն է ընկել, քանի որ արդեն մոտ քսան տարի է սայլը տեղից չի շարժվում, եղածն էլ կամաց–կամաց փոշիանում է: «Թեև այդտեղ քիչ աշխատանքներ են մնացել, սակայն ջրամբարը այդպես էլ կիսակառույց է մնացել: Այն գտնվում է մեր վարչական տարածքում մոտ 100 հեկտար լավագույն վարելահողերի վրա: Եվ ստացվում է, որ այդ բերրի հողերն էլ կորցրեցինք, ջրամբար էլ չունեցանք: Այդ ջրամբարը կարող էր շուրջ 5 համայնքի ոռոգման ջրով մատակարարել: Այն և՛ կյանք է, և՛ աշխատատեղ է, և՛ ապրուստի միջոց է, և՛ արտագաղթի ճանապարհը փակելու միջոց է, բայց ոչ մի լուծում չի տրվում»,– ասում է համայքնի ղեկավարը:

Սակայն նշվածը չի խանգտարում, որ համայնքում դեմոգրաֆիական տխուր պատկերը փոխվի դրականի: Այստեղ տարեց–տարի ծնունդների թիվն աճում է, իսկ մահվան ցուցանիշները նվազում, բայց եթե համայնքների խոշորացում լինի, համայնքապետի կարծիքով իրենց գյուղն էլ արտագաղթողների թվով կհասնի մյուսներին: Սա հարց է, որը մտահոգում է ոչ միայն նրան, այլ՝ բոլորին:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe